485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Վերջին երեք տարիների ընթացքում գործազրկության մակարդակը Հայաստանում կրճատվել է 10%-ից մինչև 6,9%-ի
16:29
18 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վերջին երեք տարիների ընթացքում գործազրկության մակարդակը Հայաստանում կրճատվել է 10%-ից մինչև 6,9%-ի։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը։

Նրա խոսքերով, վերջին տարիներին Հայաստանում աճել է զբաղվածների  և կրճատվել գործազուրկների թիվը, մասնավորապես, եթե 2003թ. աշխատանք փնտրողների թիվը Հայաստանում կազմում էր 140 հազ. մարդ, ապա 2007թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ նրանց թիվը կազմում էր 95 հազ. մարդ։

Գործակալության պետի խոսքով, 2003-2007թթ. Հայաստանում գործազուրկների թիվը կրճատվել է՝ 110 հազ. մարդուց հասնելով 75,1 հազարի։

«Սակայն այնքան էլ ճիշտ չէ աշխատաշուկան բնութագրել բացարձակ թվերով, քանի որ այն ունի որոշակի անհամաչափություն ինչպես տարածքային առումով, անպես էլ սեռային հատկանիշներով»,- ասաց Հարությունյանը։

Մասնավորապես, նրա խոսքերով, գործազուրկների թվում կանանց տեսակարար կշիռը շարունակում է բարձր մնալ՝ մոտ 70%, ընդ որում, գործազուրկների ընդհանուր զանգվածի 13%-ն ունի բարձրագույն կրթություն, իսկ 31%-ը՝ միջին մասնագիտական։

Միաժամանակ, գործազուրկների մեջ մեծ թիվ են կազմում 40-50 տարեկան մարդիկ, զգալիորեն աճել է երիտասարդության թիվը, և եթե նախկինում 1-2%-ն էին զբաղված աշխատանք փնտրելով, ապա  հիմա՝ 21%-ը։ Երիտասարդության շրջանում այս իրավիճակը մասնագետները դիտում են որպես դրական, քանի որ երիտասարդները նախընտրում են աշխատանքի տեղավորվել՝ համապատասխան ծառայությունների օգնությամբ։

Վերջին ժամանակներս երիտասարդության զբաղվածությունն ապահովող ծրագրերի միջոցով աշխատանքի է տեղավորվել Զբաղվածության ծառայությունում գրանցված երիտասարդների 68%-ը»,- ասաց Հարությունյանը։

Այսօր Հայաստանում գրանցված է 1099800 զբաղված։ 2007թ. Հայաստանում ստեղծվել է 14413 աշխատատեղ, ընդ որում, թափուր տեղերի քանակը կազմում է 7373։

Վիճակագրական տվյալներով, 2007թ. հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում աշխատուժի պաշտոնական պահանջարկը կազմել է 964 մարդ (85 ոչ զբաղված՝ 1 թափուր տեղի համար)։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։