477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքականության փոփոխությունը Թուրքիայի նկատմամբ կարող է նպաստել ղարաբաղյան հարցի կարգավորմանը. ադրբեջանցի վերլուծաբան
16:13
18 Դեկտեմբերի 2007

Հայաստանի քաղաքականության փոփոխությունը Թուրքիայի նկատմամբ կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել ադրբեջանցի վերլուծաբան, «3-View» վերլուծական պարբերականի գլխավոր խմբագիր, խաղաղության դեսպան Ռաուֆ Ռաջաբովը։

«Դրական է, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է հանդես գա Թուրքիայի Եվրամիություն մտնելու դեմ։ Ես կարծում եմ, որ դա կարող է որպես հենակետ ծառայել Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում»,-ասաց Ռաջաբովը»։

Նրա խոսքերով, թեև պաշտոնական Անկարան չի մասնակցում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացին, սակայն կա Թուրքիայի գործոնը՝ «չար հանճարի գործոնը»։

«Ի՞նչ ունենք այսօր. Հայաստանի և Թուրքիայի չկարգավորված հարաբերություններ, սահմանները փակ են, գերակշռում է «1915թ.-ի գործոնը»։ Բոլոր այս գործոնները, այսպես թե այնպես, ազդում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա»,-ընգծեց ադրբեջանցի փորձագետը։

Նրա կարծիքով, Հայաստանի դիրքորոշումը, որն իր վարչապետի շուրթերով հայտարարել է Թուրքիայի նկատմամբ իր քաղաքականության փոփոխության մասին, կանդրադառնա նաև պաշտոնական Բաքվի հետ բանակցային գործընթացի վրա։

«Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն է, և եթե Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարելավվեն, դա դրականորեն կանդրադառնա նաև Երևանի և Բաքվի շփումների վրա»,-կարծում է Ռաջաբովը։

Նա կարծիք հայտնեց նաև, որ տվյալ դեպքում Ադրբեջանը կարող է ստանձնել միջնոդրի դեր՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում։

«Նմանատիպ դեր կարող էր ստանձնել նաև Հայաստանը՝ Ադրբեջանի և մի շարք այլ երկրների, օրինակ՝ Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման գործում։ Նման հավասարակշռությունը կարող է պահպանվել, բայց դա պահանջում է դիրքորոշումերի փոփոխություն։ Ես ուրախ եմ, որ Հայաստանում արդեն ընթանում է փոփոխությունների գործընթաց, և Հայաստանը դադարում է որպես ելակետ ընտրել բացասական գործոնները»,-ասաց Ռաջաբովը։

Հայաստանի և Թուրքիայի միջև 1993թ.-ից բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ թուրքական կողմի առաջադրած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Անկարան Հայաստանից պահանջում է հրաժարվել Եղեռնի միջազգային ճանաչումից։ Բացի այդ, Թուրքիան բացահայտորեն զբաղեցնում է ադրբեջանամետ դիրքորոշում՝     ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խնդրում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: