486.71
+0.01
512.94
-2.23
8.38
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը ընդունել է Ժողովրդավարական ընտրությունների չափորոշիչների մասին ԱՊՀ երկրների կոնվենցիայի վերապահումները
15:16
18 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանականները երեքշաբթի նիստի ժամանակ հավանություն են տվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած՝ ԱՊՀ մասնակից-երկրներում ժողովրդավարական ընտրությունների չափորոշիչների, ընտրական իրավունքների և  ազատությունների մասին կոնվենցիայի վերաբերյալ վերապահումները. Կոնվենցիան ընդունվել է 2002թ. հոկտեմբերի 7-ին։

Ինչպես փասատթուղթը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, Կոնվենցիային վերապահումներ ներկայացնելը կապված է բազմաթիվ փոփոխությունների հետ, որոնք կատարվել են երկրի Ընտրական օրենսգրքում, ինչպես նաև ԸՕ և Կոնվենցիայի միջև հակասությունների առաջացման հետ։

 «Հայաստանի Սահմանադրության համաձայն, հակասությունների դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել միջազգային փաստաթղթի նորմերով, որը հաստատվել է ՀՀ-ում։ Սակայն իրավիճակը բարդանում է նրանով, որ Հայաստանի բարեփոխված ԸՕ-ն արժանացել է միջազգային հանրության դրական գնահատականներին և հավանությանը»,- տեղեկացրեց նա։

Ինչպես հաղորդեց Դանիելյանը, հայկական կողմի վերապահումները վերաբերում են կոնվենցիայի երկու նորմերին, որոնք քվեարկելու հնարավորություն են ընձեռում արտասահմանում գտնվող քաղաքացիներին և քվեաթերթիկում «բոլորին դեմ եմ» կետի առկայությանը։

Նախարարը պարզաբանեց, որ Կոնվենցիայի նորմերը հնարավորություն են սահմանում քաղաքացիներին՝ քվեարկել ընտրություններին՝ միաժամանակ գտնվելով Հայրենիքի սահմաններից դուրս, դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում այն դեպքում, երբ ՀՀ ԸՕ-ը սահմանում է, որ ընտրությունները և հանրաքվեները չեն անցկացվում ՀՀ սահմաններից դուրս։

Բացի այդ, ինչպես նշեց Դանիելյանը, Կոնվենցիայի նորմերը հստակեցնում են քվեաթերթիկներում «բոլորին դեմ եմ» կետի առկայությունը՝ այս նորմը դիտարկելով որպես ուղիղ ընտրական իրավունք։ Նախարարը կարևորեց նաև այն փաստը, որ ՀՀ ԸՕ համաձայն, քվեաթերթիկներում այս կետը բացակայում է։

«Անհրաժեշտ է նշել, որ աշխարհի շատ երկրներում քաղաքացիներն իրավունք չունեն ընտրել և ընտրվել՝ գտնվելով արտասահմանում»,- ավելացրեց նա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։