478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԳԱԱ-ում պարգևատրել են միջազգային և հանրապետական դպրոցական օլիմպիադաների մրցանակակիրներին
14:56
18 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՝ 2006-2007 ուս. տարվա միջազգային և հանրապետական օլիմպիադաների մրցանակակիր և մասնակից հայ դպրոցականների պարգևատրման արարողությունը։

Իր ելույթում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ընդգծեց հենց Գիտությունների ակադեմիայում սույն միջոցառման անցկացման կարևորությունը, քանի որ դրանով դպրոցականները կարող են զգալ նրա մթնոլորտը և շփվել հայտնի հայ գիտնականների հետ։

«Ես կարծում եմ, որ այսօրվա միջոցառումը թույլ կտա աշակերտներին ավելի մոտ լինել գիտությանը և կօգնի նրանց՝ ապագայում մասնագիտություն ընտրել գիտական բնագավառում», - հայտարարեց ԳԱԱ-ի նախագահը։

Մարտիրոսյանը նշեց, որ այսօր Հայաստանը գտնվում է գիտության ակտիվ զարգացման ուղու վրա, որը պետք է հիմնվի լավ գիտելիքների վրա։ «Որպեսզի երիտասարդ սերունդը ապագայում ունենա խորը գիտելիքներ, մենք արդեն այսօր պետք է մեծ ուշադրություն դարձնենք կրթության որակի վրա», - նշեց նա։

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր հերթին ընդծգեց, որ միջազգային օլիմպիադաներին մասնակցած հայ դպրոցականները կրկին ապացուցեցին ողջ աշխարհին, որ Հայաստանն ուժեղ է իր մարդկային ռեսուրսներով։

«Հայ աշակերտներն ապացուցեցին, որ մեր երկիրը շարունակում է մնալ հսկա գիտական ներուժ ունեցող երկիր», - հայտարարեց նախարարը։

Մկրտչյանը նաև կարևորեց դպրոցականների գիտելիքների խորացումը և գիտական հետազոտությունների հանդեպ նրանց հետաքրքրության խթանումը։

2006-2007 ուս. տարվա միջազգային օլիմպիադաներին Հայաստանից մասնակցում էր հանրակրթական դպրոցների 30 աշակերտ։ Օլիմպիադաներն անցկացվել են Վիետնամում, Իրանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում՝ հետևյալ առարկաներից՝ մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, աստղագիտություն, իֆորմատիկա և բնագիտություն։

Ընդհանուր առմամբ հայ դպրոցականները ստացել են չորս արծաթե և հինգ բրոնզե մեդալներ, ինչպես նաև երրորդ աստիճանի չորս դիպլոմ, յոթ գովասանագիր և մեկ պատվոգիր։

Միջազգային օլիմպիադաների բոլոր մասնակիցներին հանձնվել են նվերներ և երկօրյա ուղեգիր՝ Աղվերան։

Բացի այդ, 2006-2007 ուս. տարում Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների 1020 աշակերտ մասնակցել է հանրապետական օլիմպիադաներին հետևյալ առարկաներից՝ հայոց լեզու, հայ գրականություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, աստղագիտություն, կենսաբանություն, պատմություն, աշխարհագրություն,  ռուսաց, անգլերեն և գերմաներեն լեզուներ։

Առաջին աստիճանի դիպլոմներ ստացել է 46 դպրոցական, երկրորդ և երրորդ աստիճանի՝ 180 աշակերտ։ Նրանց հանձնվեցին նաև հուշանվերներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: