486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-9
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը ծրագրում են համաժամանակացնել էներգահամակարգերը
19:37
17 Դեկտեմբերի 2007

Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը ծրագրում են համաժամանակացնել իրենց էներգահամակարգերի գործունեությունը, նշվում է ՌԴ արդյունաբերության և էներգետիկայի նախարարության հաղորդագրության մեջ։

Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել ռուս-իրանական առևտրատնտեսական մշտական հանձնաժողովի էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի չորրորդ նիստում, որն անցկացրել են ՌԴ արդյունաբերության և էներգետիկայի փոխնախարար Անատոլի Յանովսկին և Իրանի նավթի փոխնախարար Հոսեյն Նոգրեքար Շիրազին, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։

Նիստի ընթացքում հայտարարվել է էլեկտրաէներգիայի ռուսաստանյան ներմուծող-արտահանող «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի և «Թավանիր» ընկերության միջև համագործակցության շարունակման անհրաժեշտության մասին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմքի վրա։

Կողմերը պայմանավորվել են քննարկել 2008թ. առաջին քառորդում ռուս-իրանա-ադրբեջանական՝ երեք երկրների էներգահամակարգերի համաժամանակացման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստի անցկացման հնարավորությունը։

Նպատակահարմար է ճանաչվել Իրանի, Վրաստանի, Հայաստանի և Ռուսաստանի քառակողմ համագործակցությունը՝ նշված երկրների էներգահամակագերի զուգահեռ աշխատանքի կազմակերպման համար պայմաններ ստեղծելու նպատակով։

Նիստում պայմանավորվել են, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն մինչև 2007 թ. վերջը «Թավանիր» ընկերության քննարկմանը կուղարկի ՌԴ-ի և Իրանի միջև երրորդ երկրների տարածքով (Ադրբեջան, Վրաստան և Հայաստան) էլեկտրաէներգիայի փոխադարձ սեզոնային կոմերցիոն երկարաժամկետ մատակարարման պայմանագրի նախագիծը։ 2008թ. առաջին քառորդում «Թավանիրը» «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին կուղարկի պայմանագրի ներկայացված տարբերակի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները։–0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: