486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Սպիտակ տունը մոտ ապագայում կկողմնորոշվի Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածության վերաբերյալ
17:43
17 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սպիտակ տունը համեմատաբար մոտ ապագայում կկողմնորոշվի Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածության վերաբերյալ։ Այս մասին երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը։

«Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածությունը կառաջադրվի, և Սպիտակ տունը համեմատաբար մոտ ապագայում համապատասխան որոշում կընդունի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ առաջադրված թեկնածուն պետք է մասնակցի ԱՄՆ սենատի լսումներին և բանավեճերին։

Փենինգտոնի խոսքերով, ԱՄՆ-ն ամբողջովին աջակցում է ՀՀ կառավարությանն այն հարցում, որ Հայաստանում անհրաժեշտ է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի ներկայությունը։

«Մենք հուսով ենք, որ այն գործընթացը, որի վկաները մենք դարձանք անցյալ տարի, այլևս չի կրկնվի»,- ընդգծեց նա։

Այս կապակցությամբ ամերիկացի դիվանագետը նշեց, որ Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը հետ կանչելու որոշումն ամբողջովին Սպիտակ տան իրավասության տակ է։

«Ինչ վերաբերում է նոր դեսպանի նշանակմանը, ապա այդ որոշումը նույնպես ընդունելու է Սպիտակ տունը, իսկ հայկական իշխանությունները, ինչպես դա ընդունված է դիվանագիտական պրակտիկայում, պետք է նրան տան իրենց պաշտոնական համաձայնությունը»,- պարզաբանեց նա։

Նախագահ Բուշի կողմից ԱՄՆ Կոնգրեսի հաստատմանը ներկայացված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը դադարացվել է հայկական լոբիի և սենատոր Ռոբերտ Մենենդեզի ջանքերով։ Պատճառն այն էր, որ Հոգլանդը չցանկացավ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունը ընդունել որպես հայ ժողովրդի նկատմամբ գործած  ցեղասպանություն ։

ԱՄՆ հայկական համայնքը դեմ էր Հոգլանդի թեկնածությանը, քանի որ պատասխանելով սենատորների հարցերին՝ նա խուսափել էր 1915 թ.-ին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստի ճանաչումից։

Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը 2006 թ.-ի սեպտեմբերին վաղաժամ ավարտեց դիվանագիտական  առաքելությունը։ Հայկական մամուլի և հասարակության կարծիքով դեսպանի ետ կանչման պատճառը հայերի ցեղասպանության փաստի ճանաչման մասին նրա կողմից բազմիցս հնչող հայտարարություններն էին:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: