478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+29
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի հայտը՝ 2016թ. ամառային օլիմպիադան Բաքվում անցկացնելու վերաբերյալ, քարոզչական նպատակներ ունի
17:17
17 Դեկտեմբերի 2007

Ադրբեջանի հայտը՝ 2016թ. ամառային օլիմպիադան Բաքվում անցկացնելու վերաբերյալ, քարոզչական նպատակներ ունի։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց  ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ ընդհանրացնելով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍՏՀԿԽՎ) 30-րդ նստաշրջանի արդյունքները։

«Այնպիսի եվրոպական մայրաքաղաքներ, ինչպիսիք են Լոնդոնը, Մադրիդը և Փարիզը, արդեն ներկայացրել են իրենց հայտերը՝ Օլիմպիական խաղեր անցկացնելու համար, և ակնհայտ է, որ Բաքվի կողմից այդ քայլը հետապնդել է քարոզչական նպատակ և բացարձակապես չի նախատեսել սուր մրցակցության մեջ հաղթելու հնարավորություն»,-ասաց նա։

Մինասյանի խոսքերով, Հայաստանը հանդես է եկել Ադրբեջանի հայտի դեմ, քանի որ այդ երկրում բավարար կերպով չեն պահպանվում մարդու իրավունքները։

Թբիլիսիում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 30-րդ նստաշրջանում, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, անդամ-երկրները ութ «կողմ» և մեկ «դեմ» ձայներով  ընդառաջել են 2016թ. ամառային Օլիմպիական խաղերը Բաքվում անցկացնելու Ադրբեջանի հայտին։

Կես տարի առաջ Բուլղարիայում ՍՏՀԿԽՎ համաժողովը հավանություն տվեց 2014թ. ձմեռային Օլիմպիական խաղերը Ռուսաստանում անցկացնելու մասին՝ վերջինիս հայտին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: