484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի «Մխիթար Հերացի» կրթահամալիրում բացվել է հետազոտական ճամբար
15:18
17 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Երևանի «Մխիթար Հերացի» կրթահամալիրում տեղի ունեցավ դպրոցական կրթահետազոտական ճամբարի բացումը։

Ինչպես նշեց համալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, 10 օրվա ընթացքում ճամբարին կից գործելու են տասը թեմատիկ բաժիններ, որոնց շրջանակներում 1-10 դասարանների աշակերտները հետազոտություններ են անցկացնելու բնագիտության, սոցիոլոգիայի, մաթեմատիկայի, լեզուների, մարդու իրավունքների պաշտպանության, ինտերնետի և այլ ոլորտներում։

«Մենք փորձում ենք կենտրոնում պատրաստել պատանի հետազոտողների, իրավապաշտպանների, հայագետների, լրագրողների, և այս ճամբարը կարևոր դեր կխաղա այս հարցում»,- ասաց Բլեյանը։

Նա ընդգծեց, որ դպրոցական ճամբարի աշխատանքներին մասնակցելու համար Երևանում է գտնվում Ադրբեջանի պատվիրակությունը, որի կազմում են՝ իրավապաշտպաններ, գրողներ, քաղաքագետներ։

Բլեյանը կարևորեց ադրբեջանցի փորձագետների ներկայությունը ճամբարի աշխատանքներին, քանի որ դա կօգնի հայ և ադրբեջանցի ժողովուրդներին՝ քայլ անել երկխոսություն հաստատելու հարցում։

Իր հերթին Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը նշեց, որ ճամբարի շրջանակներում ադրբեջանցի մասնագետներն աշխատելու են «Մխիթար Սեբաստացի» համալիրի աշակերտների հետ։

«Ես շատ ուրախ եմ, որ մեր կենտրոնը ճամբարին զուգահեռ նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակությանը, որը, հուսով եմ, կզարգանա նաև հետագայում»,- ասաց Վանյանը։

Երկուշաբթի Երևանում մեկնարկեցին Ադրբեջանի օրերը՝ «Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա՝ քայլ դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակներում։

Միջոցառմանը մասնակցելու նպատակով Խաղաղարար նախաձեռնությունների կովակսյան կենտրոնի հրավերով Երևանում է գտնվում Ադրբեջանի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են իրավապաշտպաններ, գրող-հրապարակախոսներ, քաղաքագետներ, փորձագետներ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: