482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի է ունեցել 1988թ. երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը
12:00
17 Դեկտեմբերի 2007

Երևանում շաբաթ օրը տեղի  է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում  տեղի ունեցած  երկրաշարժի 20-ամյա  տարելիցին  նվիրված  միջոցառումների  կազմակերպման  պետական հանձնաժողովի  առաջին նիստը, որը  վարել է հանձնաժողովի  նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: 

Հանձնաժողովի անդամներից  բացի նիստին, ՀՀ վարչապետի  հրավերով,  մասնակցել են նաև աղետի  գոտին ներկայացնող Շիրակի և Լոռու մարզերի ԱԺ պատգամավորները:

«Վարչապետը մասնակիցներին ներկայացրել է հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակը` նշելով, որ ՀՀ նախագահի  հրամանագրի համաձայն, հանձնաժողովի աշխատանքը նպատակաուղղվելու է մինչև 2008 թվականի հունվարի 15-ը հաստատել  երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված  միջոցառումների ծրագիրը», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Իսկ մինչ այդ, ըստ վարչապետի, պետք է հանգամանորեն ու համակողմանի քննարկել բոլոր առաջարկությունները, որոնք անհրաժեշտ է հանձնաժողովի քարտուղարություն ներկայացնել մինչև հունվարի 10-ը:

Սերժ Սարգսյանն ասել է, որ չափազանց  կարևոր է, որպեսզի  մասնակիցների կողմից իրականացվելիք աշխատանքին ձևական մոտեցում չցուցաբերվի և պատրաստակամություն է հայտնել՝  քննարկել աղետի գոտուն վերաբերող  ցանկացած հարց` սկսած բնակարանային շինարարությունից  մինչև այնպիսի միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն բոլոր այն մարդկանց  ջանքերի գնահատմանը, ովքեր ակտիվ մասնակցություն  են ունեցել աղետի հետևանքների վերացմանը:

Վարչապետը նաև նշել է, թե աշխատանքի ավարտին` հաջորդ տարեվերջին, հանձնաժողովը պարտավոր է ամփոփել անցած 20 տարիներին աղետի հետևանքների վերացման ուղղությամբ արված ու չարված աշխատանքը, երկրի տնտեսությանը հասցված  վնասի չափն ու հետևանքները:

Այդ ամենը, Սերժ Սարգսյանի խոսքերով, կարևոր է այն պարզ պատճառով, որ չնայած իրականացված հսկայածավալ աշխատանքին՝ դեռևս շատ խնդիրներ կան, որոնց մասին  չպետք է լռել, անհրաժեշտ է հրապարակայնորեն խոսել, որոշակի մոտեցումներ որդեգրել ու, ըստ այդմ, լուծումներ տալ դեռևս առկա խնդիրներին։

«Բնավ  պարտադիր չէ, որ այդ խնդիրները լուծվեն միայն պետության կողմից: Մենք պարտավոր ենք խրախուսել նաև մասնավոր հատվածին՝ կարևորագույն այս գործում ներգրավելով նրա հնարավորությունները ևս», - ասել է ՀՀ վարչապետը՝  կարևորելով պետություն-մասնավոր հատված փոխշահավետ համագործակցության  զարգացումը, այլ ոչ թե` զանազան հանգանակություններն ու դրամահավաքը:

Հանձնաժողովի անդամներն ու աղետի  գոտու պատգամավորները մի շարք առաջարկություններ են ներկայացրել, որոնք  մինչև  հաջորդ  քննարկումը կկենտրոնացվեն հանձնաժողովի քարտուղարությունում և ծրագրի հաստատումից  առաջ հանգամանորեն կքննարկվեն:

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ։

Երկրաշարժի 6-բալանոց գոտին ընդգրկել էր շուրջ 30.000 քառակուսի կիլոմետր տարածք, ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երևանում և Թբիլիսիում։

Գիտնականների հաշվարկներով, երկրաշարժի ժամանակ երկրակեղևի ճեղքման  գոտում դուրս է ժայթքել Հիրոսիմայի վրա գցված տասը ատոմային ռումբերի  պայթյունին համարժեք էներգիա։ Երկրաշարժի ալիքը տարածվել է աշխարհով մեկ և արձանագրվել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի սեյսմիկ կայանների կողմից։

Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, դրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին։

Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձավ հաշմանդամ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0—    

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: