486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային բանկը շահագրգիռ է Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության ընդլայնմամբ. ՀԲ փոխնախագահ
11:51
17 Դեկտեմբերի 2007

Համաշխարհային բանկը շահագրգիռ է Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության ընդլայնմամբ, ուրբաթ հայտարարել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Շիգեո Կացուն (Shigeo Katsu)՝ ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ։  

«ՀԲ-ն սկսել է Հայաստանին օժանդակության նոր ռազմավարության մշակումը և շահագրգիռ է խորհրդարանի ու ԱԺ նախագահի հետ այդ խնդրով համագործակցությամբ` ակնկալելով նրա տեսակետներն ունենալ», - «Նովոստի-Արմենիա» գործակալության համար մեջբերել են Կացուի խոսքերը` ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Շիգեո Կացուն, որ արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան, գոհունակություն է հայտնել պետական կառավարման համակարգում, հասարակական ու մասնավոր սեկտորի հետ իր ունեցած հանդիպումներից և երկու տարի առաջվա իր այցի հետ համեմատելով նշել է, որ Հայաստանը արագ զարգանում է։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին՝ Համաշխարհային բանկի հետ ակտիվ ու մշտական համագործակցության համար։

Կացուի խնդրանքով` Աժ նախագահն անդրադարձել է եվրաինտեգրման և տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին, նա նշել է, որ Եվրախորհրդին անդամակցությունից հետո Հայաստանը եվրաինտեգրումը համարում է իր արտաքին քաղաքականության գերակայությունը:

Թորոսյանի գնահատականով, Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մասն է և ունի նույն արժեքային համակարգը, պարզապես պատմական հանգամանքների բերումով առժամանակ կտրված է եղել Եվրոպայից, ինչն և իր հետևանքներն է առաջացրել:

«ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունների կատարումը և նախագահական ընտրությունների ժողովրդավարական չափանիշներով անցկացումը Հայաստանին հնարավորություն կտան արդեն 2008թ.-ի վերջին մոնիտորինգային գործընթացի ավարտի և հետմոնիտորինգային գործընթացի սկզբի հարցադրում ներկայացնել», - ասել է Թորոսյանը։

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ. փետրվարի 19-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։