478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանից մեկնած մի քանի անձինք դատապարտվել են՝ ՌԴ անօրինական քաղաքացիություն ձեռք բերելու համար
11:08
17 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանից մեկնած չորս անձինք դատապարտվել են Օկուլովկա քաղաքում (Նովգորոդի երկրամաս)՝ ՌԴ անօրինական քաղաքացիություն ձեռք բերելու համար, «ՌԻԱ Նովոստիին» է հաղորդել երկրամասի դատախազության ներկայացուցիչը։

Գործակալության զրուցակցի խոսքերով, իրենց ծանոթի կողմից պատրաստված կեղծ փաստաթղթերի օգնությամբ, ինչպես նաև Նովգորոդի մի քանի բնակիչների կեղծ վկայության միջոցով, մեղադրյալները կարողացել են Օկուլովյան շրջանային դատարանում «ապացուցել», որ 1992 թ.-ի փետրվարի դրությամբ փաստացի բնակվել են Ռուսաստանում, ինչը հետագայում նրանց իրավունք է տվել պարզեցված կարգով ստանալ Ռուսաստանի անձնագրեր։

Մինչև 1992 թ.-ը Հայաստանում բնակված ԽՍՀՄ նախկին քաղաքացիները մեղադրվել են, մասնավորապես, ՌԴ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1 և 2 կետերի հատկանիշներով (նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից վկայականի կամ պաշտոնական այլ փաստաթղթի կեղծում)։

Օկուլովյան դատարանը Հայաստանից մեկնած բոլոր անձանց մեղավոր է ճանաչել և դատապարտել նրանց մեկից մինչև հինգ տարի ազատազրկման։ Միաժամանակ, մեղադրյալներից մեկի նկատմամբ պատիժը եղել է պայմանական, իսկ մեկ անձ ազատվել է պատժից՝ ներման միջոցով՝ ՌԴ Պետդումայի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ։

Ռուսաստանի քաղաքացուն, որն օգնել է Հայաստանից մեկնածներին ձեռք բերել անօրինական քաղաքացիություն, դատարանը դատապարտել է երեք ու կես տարի ազատազրկման։

«Օկուլովյան շրջանային դատարանի կայացրած դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, Ռուսաստանի օրենսդրության կողմից սահմանված ժամկետներում այն կարող է բողոքարկվել Նովգորոդի երկրամասային դատարանի քրեական գործերով կոլեգիայում», - ավելացրել է գործակալության զրուցակիցը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։