486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն արդյունավետ է համարում ԱՊՀ երկրների Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքը
17:40
14 Դեկտեմբերի 2007

Հայաստանն արդյունավետ է համարում ԱՊՀ երկրների Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքը։ Այս մասին ուրբաթ հայտնեց Հայաստանի Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը՝ Երևանում տեղի ունեցած ԱՊՀ անդամ-երկրների Մաքսային ծառայությունների ղեկավարների 46-րդ նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«ԱՊՀ երկրների Մաքսային ծառայութնունների ղեկավարների խորհուրդը աշխատում է խիստ արդյունավետ։ Արդեն ընդունվել են մի քանի տասնյակ որոշումներ, մասնավորապես, մաքսային մարմինների աշխատանքներին ներկայացվող պահանջները, ամեն օր բարեփոխվում և ժամանակակից պահանջներին է համապատասխանեցվում ԱՊՀ երկրների օրենսդրական և նորմատիվ-իրավական դաշտը»,-ասաց նա։

Ավետիսյանը տեղեկացրեց, որ Խորհրդի գործունեության հիմնական նպատակը ԱՊՀ երկրների մաքսային կոմիտեներում ծագող խնդիրների քննարկումն ու լուծումն է, փոխադարձ կապերի և համագործակցության հաստատումը, իրավապահ մարմինների հետ համագործակցության զարգացումը, տնտեսական ինտեգրման խորացումը։

Նա հավելեց նաև, որ Խորհրդի առավել կարևոր գործառույթներն են՝ ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառության վերահսկման իրականցումը, մաքսնենգության դեմ պայքարը, ԱՊՀ-ում հայտարարագրման մեքենայացված ԱՍԻԿՈւԴԱ (ASYCUDA) համակարգի ներդրումը։

«Անհրաժեշտ է նաև ապրանքների կոդավորման հարցի կարգավորումը, որպեսզի միևնույն ապրանքները ԱՊՀ երկրներում կոդավորվեն նույն ձևով, ինչպես նաև հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրումը»,-ասաց Հայաստանի ՄՊԿ նախագահը։

ԱՊՀ երկրների Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 1993 թ. դեկտեմբերի 23-ին՝ «Տնտեսական միության ստեղծման մասին» պայմանագրի նորմերի իրականացման համար և միավորում է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղստանի և Ղազախստանի մաքսային ծառայությունների ղեկավարներին։ Երևանում տեղի ունեցած 46-րդ նստաշրջանին չեն մասնակցել Ադրբեջանի և Թուրքմենստանի մաքսային ծառայությունների ներկայացուցիչները։

Խորհրդի նիստերն անցկացվում են տարին երկու անգամ՝ յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով։ ԱՊՀ երկրների Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի քարտուղարության նիստերն անցկացվում են Խորհրդի նիստերի նախօրեին՝ տարին չորս անգամ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։