487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+10
Եղանակը Երևանում
Հայ
Ժամանակի հետ Հայաստանի տնտեսությունը կզարգանա ավելի ներդաշնակ, քան այսօր. ՎԶԵԲ երևանյան գրասենյակի տնօրեն
17:17
14 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի զարգացմանը զուգընթաց երկրում տնտեսությունը ավելի ներդաշնակ զարգացում կունենա, քան տեղի է ունենում այժմ։ Այս մասին ուրբաթ Երևանում հայտարարեց ՎԶԵԲ երևանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Վայնշտեյնը։

Նրա խոսքերով, չնայած, որ այսօր Հայաստանի տնտեսոթւյունը բուռն զարգացում է ապրում, որոշակի անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ տնտեսությունում գերակայում է մեկ ոլորտ, որն է՝ անշարժ գույքը և շինարարությունը։

«Սակայն ես կարծում եմ, որ դրամական միջոցները, որոնք գերակշռում են այս ոլորտում, կտեղափոխվեն նաև մյուս ոլորտներ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ժամանակի հետ Հայաստանի տնտեսությունում նոր «շարժիչներ» ի հայտ կգան։

Վայնշտեյնը նաև նշեց, որ ֆինանսական հատվածը շատ ավելի արագ է զարգանում, քան դա տեղի էր ունենում երեք տարի առաջ։

«Այդ ժամանակ Հայաստանի ֆինանսական հատվածում իրավիճակը շատ ավելի վատ էր»,- ընդգծեց նա։

2007թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 13,3 տոկոս՝ 2006թ. հունվար-հոկտեմբերի համեմատ։

ՀՆԱ կառույցում հավելյալ արժեքի տեսակարար կշիռը կազմել է 90,2 տոկոս՝ 2006թ. հունվար-հոկտեմբերի 91,6 տոկոսի դիմաց։ Ընդ որում, արդյունաբերական արտադրության տեսակարար կշիռը կազմել է 16,6 տոկոս՝ 2006թ. հունվար-հոկտեմբերի 19,1 տոկոսի դիմաց։ Գյուղատնտեսության մասը կրճատվել է 0,7 տ.կ.՝ մինչև 19,6 տոկոս, իսկ շինարարությունը աճել է 1,1 տ.կ.՝ մինչև 24 տոկոս։ Միաժամանակ առևտրին, հասարակական սննդին, տրանսպորտին և կապին բաժին է ընկնում 15,3 տոկոսը, իսկ ծառայություններին ընդհանուր առմամբ՝ 31,1  տոկոսը։

2007թ. հունվար-հոկտեմբերին բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 742870 դրամ կամ 2132 դոլար (1579 եվրո)։

Պետբյուջեի համաձայն, 2007թ. Հայաստանում ՀՆԱ-ի աճը  նախատեսված է 11 տոկոսի մակարդակով։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։