478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան ուժերի կողմից վերահսկվող տարածքները կարող են Ադրբեջանին վերադարձվել միայն ԼՂՀ անկախության ճանաչման դիմաց. պատգամավոր
17:04
14 Դեկտեմբերի 2007

Ղարաբաղյան ուժերի կողմից վերահսկվող տարածքները կարող են Ադրբեջանին վերադարձվել միայն ԼՂՀ անկախության ճանաչման դիմաց։ Այս հայտարարությունն ուրթաբ մամուլի ասուլիսում արեց  ՀՀԿ-ից պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Որոշ զիջումների, այդ թվում տարածքային, մենք կարող ենք գնալ միայն Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց։ Ադրբեջանի փորձերը` խոսքը տեղափոխել դեպի «տարածքներ՝ անվտանգության դիմաց» ձևաչափ, ոչինչի  չեն կարող հանգեցնել»,-ասաց Աշոտյանը։

Նա ընգծեց, որ Հայաստանն ինքը կարող է ապահովել իր անվտանգությունը։

«Ադրբեջանն անընդհատ փորձում է ցույց տալ, որ Հայաստանի հետ պատերազմ չի սկսում՝ վերջինիս շնորհ անելով, որի կարիքը, սակայն, մենք չունենք»,-ասաց Աշոտյանը։

Նրա խոսքերով, Հայաստանը՝ որպես հաղթող կողմ, կարող է որոշակի զիջումների գնալ՝  հանուն տարածաշրջանում խաղաղության, բայց այդ զիջումները ևս անսահման չեն։ «Բացի այդ, նրանք պետք է հասկանան, որ ոչ մի խնդիր չի կարող լուծվել պատերազմի ճանապարհով։ Բացի այդ, մի շարք միջազգային կազմակերպություններ, որոնք միլիարդներ են ներդրել Ադրբեջանի նավթային ոլորտ, թույլ չեն տա նրան վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն»,-ասաց Աշոտյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Ղարաբաղյան հակամարտության ժամանակ Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները վերահսկողության տակ վերցրեցին ԼՂՀ-ին հարող մի շարք տարածքներ՝ հանրապետության շուրջ ստեղծելով անվտանգության գոտի։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: