480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+35
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է սառեցնի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. ՀԴԿ ղեկավար
16:49
14 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է սառեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, Դարտմուտյան համաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ուրբաթ հայտարարեց այդ համաժողովին մասնակցած Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Մենք պետք է Մինսկի խմբի մասնակիցներին բացատրենք, որ Հայաստանը չի կարող շարունակել բանակցությունները՝ հիմնվելով իր համար միանգամայն  անընդունելի սկզբունքների վրա»,-ասաց Սարգսյանը։

Նրա խոսքերով, Մինսկի խմբի մոտեցումներից միակը, որն այս կամ այն չափով ընդունելի է Հայաստանի համար, ազգերի ինքնորոշման իրավունքը ճանաչող կետն է։

«Ադրբեջանը հետզհետե խստացնում է իր դիրքերը ղարաբաղյան հարցով, և մենք շատ իմաստներով օգնում ենք նրան՝ մեր չափից դուրս խաղաղարար դիրքորոշմամբ»,-ասաց Սարգսյանը։

Նրա խոսքերով, բանակցությունները պետք է դադարեցնել այնքան ժամանակ, քանի դեռ չեն ընդունվել հայկական կողմի հիմնական սկզբունքները։

«Բոլորը պետք է հասկանան, որ տարածքների վերադարձի մասին խոսք լինել չի կարող, և մենք բազմաթիվ լավ խաղաքարտեր ունենք, որոնք դեռևս չենք օգտագործել։ Մենք շատ ավելի հիմնավոր էինք ապացուցում մեր դիրքորոշումը համաժողովում, քան ադրբեջանական կողմը»,-ասաց Սարգսյանը։

Նրա խոսքերով, համաժողովի ընթացքում ադրբեջանական կողմը հանդես է եկել ոչ կառուցողական դիրքերից՝ հրաժարվելով փաստաթղթից, որը համաձայնեցվել էր նախորդ հանդիպումներում։

«Նրանք ոգևորված են Մադրիդում տեղի ունեցած ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների ընթացքից՝ կարծելով, որ ձեռք են բերել հաջողություն, քանի որ այնտեղ քննարկվել է Ադրբեջանին՝ ղարաբաղյան ուժերի կողմից վերահսկվող 6 շրջանների վերադարձի մասին հարցը։ Բայց մենք կարծում ենք, որ դա հերթական առասպելն է, որը երբեք իրականություն չի դառնա»,-ասաց Սարգսյանը։

Դարտմուտյան համաժողովի (որը մեկնարկել է 2001թ.-ին) 12-րդ փուլն անցավ դեկտեմբերի 6-9-ը՝ մերձմոսկովյան Սնեգիրիում։ Համաժողովին մասնակցեցին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի պատվիրակությունները, որոնք քննարկեցին «Խաղաղ գործընթացի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի» ընդունումը։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։