484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ մաքսային ծառայություններն հատուկ նշանակություն են տալիս թմրանյութերի մաքսանենգության դեմ արդյունավետ պայքարին
16:24
14 Դեկտեմբերի 2007

ԱՊՀ մաքսային ծառայությունները առանձնահատուկ նշանակություն են տալիս թմրանյութերի մաքսանենգության դեմ արդյունավետ պայքարին, ուրբաթ հայտնեց Ռուսաստանի Մաքսային ֆեդերալ ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Մալինինը՝ Երևանում տեղի ունեցած ԱՊՀ անդամ-երկրների Մաքսային ծառայությունների ղեկավարների 46-րդ նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարը չափազանց կարևոր և լուրջ հարց է։ ԱՊՀ մաքսային ծառայություններն ակտիվ պայքար են մղում այդ երևույթի դեմ՝ զարգացնելով կապերը ոչ միայն Համագործակցության երկրների, այլև աշխարհի այլ երկրների իրավապահ մարմինների հետ»,-ասաց Մալինինը։

Նա նշեց, որ ներկայումս ՌԴ-ն մեծ կարևորություն է տալիս իր հարավային սահմանների հսկողությանը, այսպես կոչված «կուլ տվողների» հայտնաբերմանը՝ տեղեկացնելով, որ շուրջ մեկ ամիս առաջ ռուս մաքսային ծառայողների կողմից հայտանբերվել է մի քաղաքացի, որն իր ստամոքսում փորձել է թմրանյութերի 43 սրվակ անցկացնել։

Մալինինն ընգծեց, որ թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարելու նպատակով ԱՊՀ երկրների մաքսային կետերում անհրաժեշտ է հատուկ անցագրային սենյակներ ստեղծել՝ հագեցած անհրաժեշտ սարքավորումներով։ ՄՖԾ ղեկավարի տեղակալն ասաց, որ ներկայումս որոշ երկրներում արդեն տարվում են նման աշխատանքներ։ «Բայց առայժմ թմրանյութերը հայտնաբերելու համար շան քթից ավելի լավ բան դեռևս չի հորինվել»,-հավելեց Մալինինը։

ԱՊՀ երկրների Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 1993 թ. դեկտեմբերի 23-ին՝ «Տնտեսական միության ստեղծման մասին» պայմանագրի նորմերի իրականացման համար և միավորում է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղստանի և Ղազախստանի մաքսային ծառայությունների ղեկավարներին։ Երևանում տեղի ունեցած 46-րդ նստաշրջանին չեն մասնակցել Ադրբեջանի և Թուրքմենստանի մաքսային ծառայությունների ներկայացուցիչները։

Խորհրդի նիստերն անցկացվում են տարին երկու անգամ՝ յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով։ ԱՊՀ երկրների Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի քարտուղարության նիստերն անցկացվում են Խորհրդի նիստերի նախօրեին՝ տարին չորս անգամ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։