478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային բանկը սկսում է Հայաստանի օժանդակության 2008-2012 թթ.-ի նոր ռազմավարության մշակումը
11:28
14 Դեկտեմբերի 2007

Համաշխարհային բանկը սկսում է Հայաստանի օժանդակության 2008-2012 թթ.-ի  նոր ռազմավարության մշակումը։ Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստնաի կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին հինգշաբթի հայտարարել է Համաշխարհային  բանկի  Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Շիգեո Կացուն՝ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

ՀԲ-ի փոխնախագահի խոսքերով, Հանրապետության  հետ  համագործակցության  առաջիկա տարիներին  ներգրավվելիք  ռեւսուրսները  ենթադրում են, որ  շեշտադրումը  լինելու է երկրորդ և երրորդ  սերնդի  բարեփոխումների,  հաստատությունների  ինստիտուցիոնալ  բարեփոխումների վրա.

«Հայաստանը  պետք է պահպանի  իր մրցունակությունը»,- ասել է Կացուն։

ՀԲ-ի փոխնախագահը վարչապետի հետ խոսել է պետական կառավարման արդյունավետության բարձրացման, պետական մարմինների  թափանցիկության  առավել  մեծացման, հարկային և մաքսային  վարչարարությունների կատարելագործման,  կոռուպցիայի դեմ պայքարի  մասին:

Կացուի խոսքերով, մրցունակության մասին  խոսելիս պետք է առանձնահատուկ  ուշադրություն  դարձնել  տրանսպորտային  խնդիրներին, հաշվի առնելով Հայաստանի շրջափակումը և դրանից բխող  բոլոր խնդիրները։

 «Անհրաժեշտ է հնարավորինս  խթանել  տրանսպորտային խնդիրների  լուծումը,  փորձել ավելի  նպաստավոր պայմաններ ստեղծել», - ասել է նա։

Կացուն,  երկաթուղու հիմնախնդիրը համարելով  այս շարքի  կարևորագույն խնդիրներից մեկը,  հանդիպման առիթն օգտագործելով, շնորհավորել է  ՀՀ վարչապետին` երկաթուղու հաջող  մրցութային  գործընթացի կապակցությամբ:

 

Սերժ Սարգսյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ ՀԲ-ի  օժանդակությամբ ու  խորհրդատվությամբ Հայաստանի  կառավարությունն  ի վիճակի կլինի  նշված  խնդիրները լուծել և շարունակել առաջընթացը:

1992 թ.-ից ՀԲ-ն Հայաստանին է տրամադրել 1,1 միլիարդ դոլարի վարկ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: