478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը զարգացման ճիշտ ուղու վրա է. վարչապետ
11:17
14 Դեկտեմբերի 2007

Հայաստանը զարգացման ճիշտ ուղու վրա է, հինգշաբթի հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Համաշխարհային  բանկի  Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Շիգեո Կացուի հետ հանդիպման ժամանակ։

«Զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ամսից էլ պակաս ժամանակահատված է անցել Կացուի հետ վաշինգտոնյան իր հանդիպումից և Հայաստանի տնտեսության և երկրում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ Կացուի բավականին դրական որակումներն իր համար ոգևորիչ էին և ավելի են ամրապնդել համոզմունքը, որ Հայաստանը զարգացման ճիշտ ուղղու վրա է ու ավելի արագ տեմպերով զարգացման հնարավորություններ ունի», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ կառավարության ղեկավարի կարծիքով, դա արդեն նոր և ավելի բարձր նշաձող ենթադրող ծրագրերի հիմք է հանդիսանում:

Կացուն իր հերթին վերահաստատել է իր գնահատականները Հայաստանի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանն այս տարիներին եղել է հետևողականորեն լավագույն կատարողական ներկայացնող երկրներից մեկը:

ՀԲ-ի փոխնախագահը նշել է, որ նկատի առնելով ՀՀ-ում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճը, հնարավոր է Հայաստանի համար Զարգացման միջազգային ընկերակցության (IDA) ֆինանսավորումից անցում կատարվի դեպի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD) հետ հիշյալ ընկերակցության համատեղ  ֆինանսավորում, ապա` բացառապես Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից ֆինանսավորման:

Հայաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն՝ 2007 թ.-ին մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ծավալը ծրագրվում է հասցնել մինչև 2558 դոլարի։ Ընդ որում 2006 թ.-ին սույն ցուցանիշը հասել էր 1989 դոլարի, մինչդեռ 2000 թ.-ին այն կազմում էր ընդհամենը 593 դոլար, 2001 թ.-ին՝ 659,3 դոլար, 2002 թ.-ին՝ 739,9 դոլար, 2003 թ.-ին՝ 874,1 դոլար, 2004 թ.-ին՝ 1112,8 դոլար, 2005 թ.-ին՝ 1523,7 դոլար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: