481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հետաքրքրված է մերձարևելյան տարածաշրջանով. Ռ. Քոչարյան
11:05
14 Դեկտեմբերի 2007

Հայաստանը հետաքրքրված է մերձարևելյան տարածաշրջանով։ Ինչպես հաղորդում է Հանրային հեռուստաընկերությունը, այս մասին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է հինգշաբթի լրագրողներին ԱՄԷ իր այցի ընթացքում։

«Վեց տարի առաջ մենք ցուցադրել ենք մեր հետաքրքրությունը տարածաշրջանում ԱԳ նախարարի այցով, որի ընթացքում ձեռք է բերվել պետությունների նախագահների փոխադարձ այցերի մասին պայմանավորվածություն։ Սա արդեն իմ երկրորդ այցն է ԱՄԷ, և այն զգալիորեն տարբերվում է 5 տարի առաջ տեղի ունեցած իմ այցից», - ասել է Քոչարյանը։

Նախագահի խոսքերով, երկու երկրների միջև աճում են առևտրի ծավալները, փոխադարձ ներդրումները և նշմարվում են բավականին լուրջ միտումներ այս բնագավառում։

Ինչպես տեղեկացրել է ՀՀ նախագահը, բարձր մակարդակի վրա նրա հանդիպումների և քննարկումների հիմնական թեմաներն էին տնտեսական բնագավառում համագործակցության խթանմանը վերաբերող հարցերը։

 «Մենք պայմանավորվել ենք, որ 2008 թ.-ին Հայաստան կայցելի ԱՄԷ-ի պատվիրակությունը, որի այցի շրջանակներում ձեռք կբերվեն բարձր մակարդակի  այցի կազմակերպման մասին պայմանավորվածությունները», - ասել է Ռ. Քոչարյանը։

Նախագահի խոսքերով, նկատելի է ԱՄԷ-ի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ։ «Մենք կփորձենք գտնել շփման եզրեր փոխշահավետ համագործակցության համար», - ասել է Քոչարյանը։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում 2007 թ.-ի դեկտեմբերի 11-13-ը։

Այցի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահյանի հետ,  վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ Բեն Ռաշիդ Ալ-Մաքթումի հետ, ինչպես նաև Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Ահմադ Ալ Մազրուի հետ։

ՀՀ նախագահը մասնակցել է  ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր  արարողությանը, հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Հայկական պատվիրակության կազմում էին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: