483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
«Հայգորգ» ընկերության սեփականատեր Րա‎ֆֆի Մկրյանին շնորհվել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալ
19:18
13 Դեկտեմբերի 2007

Հայկական գորգագործության պահպանման և զարգացման մեջ ունեցած նշանակալից ավանդի համար և ի նշանավորումն այդ ոլորտում Մկրյան ընտանիքի 90-ամյա գործունեության` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը «Հայգորգ» ընկերության սեփականատեր Րա‎ֆֆի Մկրյանին պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հինգշաբթի հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ Աժ նախագահը  հանդիպման ժամանակ շնորհակալություն է  հայտնել Րաֆֆի Մկրյանին` գորգագործության ասպարեզում իր և շուրջ մեկ դար իր ընտանիքի կատարած մեծ աշխատանքի համար` կարևորելով ազգային ինքնության և մշակութային հարստության պահպանումը:

«Մկրյանների գերդաստանի գործունեությունը, որ ընդգրկում է ԱՄՆ-ը, Եվրոպան, Ավստրալիան, իսկ վերջին վեց տարիներին նաև Հայաստանը, արժանի է գնահատանքի ու պետական աջակցության: Հայաստանում ոչ միայն ստեղծվել է 600 աշխատատեղ, այլև նշանակալից քայլ է արվել գորգագործության ազգային ավանդների վերականգնման և հայկական գորգի պատմական տեղի ու դերի վերահաստատման ուղղությամբ»,-ասել է խորհրդարանի նախագահը։

Հաղորդագրության համաձայն՝ Աժ նախագահը անհրաժեշտ է համարել հինավուրց արհեստի պահպանության նպատակով Հայաստանում կազմակերպել համաժողով-ցուցահանդես։

«Ցուցահանդեսը միավորելով աշխարհի տարբեր ծայրերում բնակվող գիտնականներին, գորգագործներին ու հավաքածուների տերերին` ոլորտի զարգացմանը նպաստող խթան կդառնա»,- հաղորդագրության փոխանցմամբ ասել է խորհրդարանի խոսնակը:

Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ խնդրի լուծմանը և գորգագործության ազգային ավանդների վերականգնման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

Րա‎ֆ‎ֆի Մկրյանը, շնորհակալություն  է հայտնել  անակնկալ ու պարտավորեցնող պարգևի համար, այն համարեով պարգև ոչ միայն Մկրյան ընտանիքին, այլև «Մկրյան» գորգերը արտադրող յուրաքանչյուր մարդու համար:

«Պարոն Մկրյանը, որ գորգագործական արտադրամասեր ունի աշխարհի շատ երկրներում, Հայաստանում իր գործունեությունը համարեց պարտք, որ յուրաքանչյուր հայ ունի իր հայրենիքի առաջ»,-ասված է հաղորդագրությունում:

«Մկրյան» գորգերը, նաև օտարների գնահատականով, առանձնանում են շուկայում իրենց որակով` բրդի, ներկերի ու հյուսվածքի, նախշերի ինքնատիպությամբ` վերականգնվել են հին հայկական գորգերի արտադրության ավանդույթները, կրճատելով հանգույցների քանակը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: