485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԵՍԶՈՒՊ նկատմամբ մորատորիում դնելով՝ Ռուսաստանն ուղղում է 90-ական թթ. սկզբին ղեկավարության կատարած սխալները. փոխխոսնակ
14:50
13 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԵՍԶՈՒՊ նկատմամբ մորատորիում դնելով՝ այսօր Ռուսաստանն ուղղում է 90-ական թթ. սկզբին Ռուսաստանի ղեկավարության կատարած սխալները։ Այս մասին հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ կուսակցությունից նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը։

«Այդ ժամանակաշրջանում Ռուսաստանը չկարողացավ կամ չցանկացավ պայման դնել նախկին ԽՍՀՄ տարածքում ՆԱՏՕ-ի մշտական տարածման առջև, ինչը հետխորհրդային շրջանի մի շարք պետությունների Ալայնս մտնելու ակտիվ ձգտման հետ, բնականաբար, պետք է մտահոգի Ռուսաստանին»,- կարծում է նա։

Հովհաննիսյանը կարծում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե 90-ականներին ՆԱՏՕ-ի տարածման համար ստեղծվեին պայմանագրային խոչընդոտներ։

«Դա չարվեց և այժմ, միգուցե, որոշ ուշացումով Ռուսաստանը հակազդող քայլեր է իրականացնում։ Ես դրանում սպառնալիք չեմ տեսնում, քանի որ Ռուսաստանի ռազմական դոկտրինը ագրեսիվ ծրագրեր չի պարունակում»,- կարծում է նա։

ԵՍԶՈՒՊ-ն ստորագրվել է 1990թ. դեկտեմբերի 19-ին Փարիզում՝ ՆԱՏՕ-ի 16 անդամ-պետությունների և Վարշավյան պայմանագրի կազմակերպության վեց մասնակից-պետությունների կողմից՝ ԽՍՀՄ-ի փլուզումից մեկ տարի առաջ։ Պայմանագիրը հստակեցնում է Վարշավյան պայմանագրի և ՆԱՏՕ-ի երկրների միջև սովորական զինված ուժերի թևային սահմանափակումները։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 13-ին հրամանագիր ստորագրեց՝ Ռուսաստանի կողմից ԵՍԶՈՒՊ-ի գործունեության դադարեցման մասին։ Հրամանագրի տեղեկագրում պարզաբանվում էր, որ Ռուսաստանը դադարեցնում է Պայմանագրի գործողությունը «այնքան ժամանակով, քանի դեռ ՆԱՏՕ-ի երկրները չեն հաստատել Ադապտացիայի մասին համաձայնագիրը և չեն սկսել բարեխղճորեն կատարել այդ փաստաթղթի դրույթները»։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հուլիսի 14-ին տեղեկացրեց ԵՍԶՈՒՊ ավանդառուներին և մասնակից-պետություններին՝ դադարեցման մասին ծանուցում հանձնելու մասին։ «Ռուսաստանի Դաշնության կողմից Եվրոպայի սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈՒՊ) դադարեցնելու մասին» դաշնային օրենքը հրապարակվել է դեկտեմբերի 3-ին՝ «Ռոսիյսկայա գազետայում», և այդ պահից փաստաթուղթը մտել է ուժի մեջ։ Մորատորիումը ուժի մեջ մտավ դեկտեմբերի 12-ին՝ ԵՍԶՈՒՊ ավանդառուներին և մասնակից-պետություններին այդ մասին տեղեկացնելու օրվանից 150 օր հետո։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։