486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի համար առաջնայինը ոչ թե ամեն գնով եվրոպական կազմակերպություններին անդամակցելն է, այլ դրանց չափանիշները որդեգրելը. վարչապետ
19:47
12 Դեկտեմբերի 2007

Հայաստանի համար առաջնայինը ոչ թե ամեն գնով եվրոպական կազմակերպություններին անդամակցելն է, այլ դրանց չափանիշները որդեգրելը, երեքշաբթի հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Յացեկ Սարյուշ-Վոլսկու հետ հանդիպման ժամանակ։

«Մեր երկրի համար առաջնահերթն ու կարևորը ոչ թե որևէ կազմակերպության անդամակցելու ձգտումն է, այլ առաջին հերթին այդ կազմակերպության մոտեցումները,  զարգացման մոդելը որդեգրելն ու երկրի ներսում իրականացվող բարեփոխումները հիշյալ մոդելի չափանիշներին ու պահանջներին համահունչ իրականացնելը»,-Սարգսյանի խոսքը մեջբերեցին հանրապետության կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչությունից։

Վարչապետը նշել է, որ տվյալ դեպքում խոսքը զարգացման եվրոպական մոդելի մասին է, որն առաջին հերթին շահավետ է հայ ժողովրդի և պետության համար։

Իր հերթին Սարյուշ-Վոլսկին դրական է գնահատել Հայաստանի վարչապետի նման դիրքորոշումը։

«Ես ուղղակի հիացած եմ Ձեր խոսքերով` կարևորել առաջին հերթին մոդելը և ոչ թե ամեն գնով կազմակերպությանն անդամակցելու մոտեցումը: Չէ՞ որ զարգացման ճիշտ ճանապարհով ընթանալու դեպքում երկրի համար ԵՄ անդամակցության հարցը շատ ավելի դյուրին է լուծվում»,-ասել է Սարյուշ-Վոլսկին։

Հանդիպման ժամանակ կողմերն ընգծել են Հայաստանի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելությունների ներկայության կարևորությունը, ինչպես նաև քննարկել Հայաստանի հարևանների հետ ունեցած հարաբերություններին և եվրաինտեգրման գործընթացին վերաբերող հարցեր։

Սարյուշ-Վոլսկին նշել է, որ շատ կարևոր է պահպանել մայիսյան խորհրդարանական ընտրություններում ձեռք բերված չափանիշները։

«Եվ եթե Դուք կլինեք համաժողովրդական վստահություն վայելող այն անձը, ով լավ անցկացված ընտրություններում հաղթել է, ապա հնարավորություն կունենամ հաջորդ մեր հանդիպմանը մեծ ուրախությամբ Ձեզ արդեն դիմել` «պարոն նախագահ»,-ասել է նա։
   
Հայաստանի վարչապետը Սարյուշ-Վոլսկուն հրավիրել է Հայաստան՝ նշելով, որ հայկական խորհրդարանում ևս ակտիվ աշխատանք է տարվում և արդեն ձևավորվել և գործում է եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողով։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: