480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը նկատելի ձեռքբերումների է հասել Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման հարցում. վարչապետ
19:00
12 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Անցած տարվա ընթացքում Հայաստանը նկատելի ձեռքբերումների է հասել Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրի իրականացման հարցում, երեքշաբթի Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս Գերտ Փոթերինգի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սարգսյանը նշել է, որ դրան հատկապես նպաստել են երկրում առկա բավականին դրական պայմանները, ինչպես, օրինակ, մայիսյան  խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումն ու բարեփոխված Սահմանադրությունից բխող համապատասխան օրենքների ընդունումը:

Վարչապետը հավաստիացրել է, որ սոցիալ-տնտեսական դրական միտումներն ու շարունակական երկնիշ տնտեսական աճը լուրջ խթան կդառնան եվրաինտեգրման ջանքերն ուժեղացնելու համար։ 

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ ԵՀՔ Գործողությունների ծրագրի իրականացումը Հայաստանում դիտարկում են ոչ իբրև պարտականություն, այլ իբրև ներքին քաղաքականություն, որն, առաջին հերթին, անհրաժեշտ է հենց մեր պետությանն ու ժողովրդին:

Վարչապետը Եվրոպական խորհրդարանի նախագահին խնդրել է նախագահական ընտրությունների կապակցությամբ անպայման դիտորդական առաքելություն գործուղել Հայաստան:

Իր հերթին Փոթերինգը ողջունել է վարչապետի առաջարկը, խոստացել քննարկել:

Սարգսյանը Եվրոպայի խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր մոտեցումները և շեշտել, որ չնայած Ադրբեջանում հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարություններին,  վստահ է, որ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցության, հարևանների հետ փոխհարաբերություններին և դրանց  զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Մասնավորապես, ՀՀ վարչապետը խնդրել է Եվրոպական խորհրդարանի աջակցությունը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, ինչին Փոթերինգը դրական է արձագանքել` նշելով, որ հարևանների հետ բնականոն հարաբերություններ ունենալու առաջնայնությունը Եվրոպական խորհրդարանի կողմից անընդհատ շեշտվելու է Թուրքիայի հետ տարբեր հարթությունների բանակցությունների ընթացքում:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։