486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում նշեցին Արսենի Տարկովսկու 100-ամյակը
18:40
12 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Երևանում` Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, տեղի ունեցավ «Յուրաքանչյուր ձայնի համար արձագանք կա երկրի վրա» խորագրով միջոցառումը՝ նվիրված Արսենի Տարկովսկու 100-ամյակին։

Ինչպես հաղորդեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, միջոցառման կազմակերպման առիթը Տարկովսկու վերջին նամակներից մեկն էր՝ ուղղված հայ հրապարակախոս-արվեստաբան Ռուբեն Անգալադյանին, որում բանաստեղծը գրել էր, որ «եթե ես ուժ ունենայի, կրկին կհպվեի Չարենցի թանկարժեք բանաստեղծությանը»։

«Ես ուրախ եմ, որ այս միջոցառմամբ մենք կրկին միացնում ենք Չարենցին և Տարկովսկուն, որովհետև ռուսական մշակույթը առավելապես հենց Տարկովսկու շնորհիվ է ճանաչել մեր հանճարեղ բանաստեղծին»,- նշեց Հակոբյանը։

Տարկովսկու 100-ամյակի հանդիսությանը ներկա էր պատվիրակություն Նովոսիբիրսկից, որի կազմում էին Նովոսիբիրսկի պետական համալսարանի գրադարանի ներկայացուցիչ Յուլիա Լիխաչյովան, բանաստեղծ, լրագրող և լուսանկարիչ Մայա Շերեմետևան և նկարչուհի Ելենա Յուդինան։

Ինչպես նշեց Յուլիա Լիխաչյովան, հենց Տարկովսկու շնորհիվ է ինքը հասկացել և սիրել Չարենցին։

«Անհնար է չվստահել Տարկովսկու թարգմանություններին, դրանք շատ ճշգրիտ են և փոխանցում են բանաստեղծության ոգին։ Իսկ Անգալադյանին ուղղված նրա նամակը ևս մեկ անգամ հաստատում է, թե որքան էր Չարենցը մոտ էր նրան»,- ասաց Լիխաչյովան։

Խոսելով միջոցառման մասին՝ նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, այն նվիրված է ուսուցիչներին։

«Հարգանքը ուսուցիչների հանդեպ և սերը աշակերտների նկատմամբ  հատկապես վառ է արտահայտվում հայկական հողի վրա։ Հայաստանը դարերը և հազարավոր մարդկանց իրար կապող թելն է»,- հայտարարեց Լիխաչյովան։

Իր հերթին Շերեմետևան նշեց, որ «Չարենցի թարգմանությունները կարևոր են ռուսական մշակույթի համար այնպես, ինչպես կարևոր են Գյոթեի կամ Շեքսպիրի թարգմանությունները, իսկ Պուշկինի թարգմանությունները՝ հայկական մշակույթի համար»։

Հանդիպմանը ընթերցվեցին ինչպես Տարկովսկու, այնպես էլ նրա  թարգմանած օտարերկրյա մեծ բանաստեղծների ստեղծագործությունները։

Միջոցառմանը ներկայացված էին նաև Ելենա Յուդինայի գեղարվեստական ստեղծագործությունները, ինչպես նաև Մայա Շերեմետևայի լուսանկարները։   

Արսենի Ալեքսանդրի Տարկովսկին (1907թ. հունիսի 25՝ Խերսոնի նահանգի Ելիզավետգրադ քաղաքում, Ռուսաստանի կայսրություն - 1989թ. մայիսի 27՝ Մոսկվա, ՌՍՖՍՀ.) ռուս բանաստեղծ և թարգմանիչ՝ արևելյան լեզուներից։ Տարկովսկին եղել է ռուսական պոեզիայում դասական ոճի կողմնակից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: