484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ադրբեջանական կողմին են հանձնել Ադրբեջանի Միր-Բաշիրի շրջանի բնակչին
18:10
12 Դեկտեմբերի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, որպես բարի կամքի դրսևորում, չորեքշաբթի ադրբեջանական կողմին են փոխանցել Ադրբեջանի Միր-Բաշիրի շրջանի բնակիչ 1978թ.-ին ծնված Ալիև Անար Մաարիֆ օղլուն։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով ԼՂՀ Պետական հանձնաժողովից, Ադրբեջանի քաղաքացու հանձնումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 14.35-ին՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի աղդամյան ուղղության վրա, Բաշ-Քարվենդ գյուղի մոտ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների օժանդակությամբ։

Անար Ալիևը ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ձերբակալվել էր 2007թ. օգոստոսի 2-ին՝ շփման գծի Մարտակերտի ուղղության վրա՝ ղարաբաղյան կողմ անցնելիս։

ԼՂՀ իշխանությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի  գրասենյակի աշխատակիցներին թույլ են տվել անխարգել շփվել Ալիևի հետ, որոնք վերջինիս՝ Լեռնային Ղարաբաղում գտնվելու ժամանակ բազմիցս այցելել են նրան և ապահովել Ադրբեջանում գտնվող հարազատների հետ նամակագրական կապը։

Միաժամանակ ադրբեջանական կողմը ղարաբաղյան իշխանություններին է փոխանցել Մարտունի քաղաքի բնակիչ Վալերի Սուլեյմանյանին, որը Ադրբեջանում է գտնվում 2007թ. ապրիլից։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: