478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+32
Եղանակը Երևանում
Հայ
Դեկտեմբերի 16-ին «Արևիկը» համերգ կունենա Երևանում
17:27
12 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության «Արևիկ» մանկապատանեկան համույթը Երևանում՝ Օպերայի և բալետի ազգային թատրոնում դեկտեմբերի 16-ին համերգ կունենա՝ «Եվրատեսիլից հետո...» խորագրով։

Ինչպես չորեքշաբթի հաղորդեց համույթի գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը համերգը կհեռարձակի ուղիղ եթերում։

Նրա խոսքերով, համերգի ժամանակ հնչելու  են «Արևիկի» տասը ամենահայտնի երգերը, որոնց թվում նաև «Երազանքը», որը ներկայացվեց մանկական Եվրատեսիլի ժամանակ, ինչպես նաև մանկական միջազգային երաժշտական մրցույթի հիմնը։

«Արևիկի» գեղարվեստական ղեկավարը նշեց, որ համերգի ժամանակ սպասվում է նաև Եվրատեսիլին Վրաստանը ներկայացնող Մարիամ Ռոմելաշվիլու մասնակցությունը։

«Արևիկցիներին» շնորհավորելու են հայկական էստրադայի աստղերը՝ Անդրեն, Քրիստինե Պեպելյանը, Սիլվա Հակոբյանը, Արամեն և այլ արտիստներ»,- ասաց Դիվանյանը։

Նիդեռլանդներում տեղի ունեցած Eurovision Junior – 2007 մանկական միջազգային մրցույթում «Արևիկը» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ կատարելով «Երազանք» երգը։ Eurovision Junior – 2007 մրցույթը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին՝ Ռոտերդամում (Նիդեռլանդներ)։ Մրցույթին մասնակցեցին 17 երկրներից ժամանած 8-15 տարեկան պատանի երգիչ-երգչուհիներ և համույթներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։