484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
«Արևիկը» գրավել է եվրոպացիների սրտերը
16:43
12 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Արևիկ» համույթը, ելույթ ունենալով Նիդեռլանդներում՝ Eurovision Junior – 2007 մրցույթի ժամանակ, գրավեց եվրոպացի երեխաների սրտերը։

«Մեր երեխաները կարողացան ջերմացնել Եվրոպային իրենց արևիկով։ Նրանք կատարեցին հայերեն երգ և գրավեցին երկրորդ պատվավոր տեղը։ Դա իրական հաղթանակ էր՝ հաշվի առնելով, որ Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում մանկական «Եվրատեսիլին»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը՝ ավելացնելով, որ մրցույթի օրերին երգը հնչում էր մասնակիցների և կազմակերպիչների շուրթերից։

Ամիրյանի խոսքերով, «Արևիկի» հաջողությունը Եվրատեսիլում գնահատել են նաև Հայաստանի պաշտոնատար անձինք։

«Այսօր «Արևիկի» ներկայացուցիչներին ընդունելու է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, ինչպես նաև ՀՀ խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը։ Նրանց ընդունելու են նաև նախագահը և մշակույթի նախարարը»,- ասաց նա։

Հանրային ռադիոյի տնօրենը նշեց, որ «Արևիկի» մասնակիցները հայկական էստրադայի ապագան են և անհրաժեշտ է նրանց գնահատել ըստ արժանավույն։

Նիդեռլանդներում տեղի ունեցած Eurovision Junior – 2007 մանկական միջազգային մրցույթում «Արևիկը» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ կատարելով «Երազանք» երգը։ Eurovision Junior – 2007 մրցույթը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին՝ Ռոտերդամում (Նիդեռլանդներ)։ Մրցույթին մասնակցեցին 17 երկրներից ժամանած 8-15 տարեկան պատանի երգիչ-երգչուհիներ և համույթներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: