484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է ռուսաց լեզվի ուսուցիչների «Ռուսաց լեզուն Հայաստանի կրթական տարածությունում» խորագրով համաժողովը
15:07
12 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում բացվել է ռուսաց լեզվի ուսուցիչների «Ռուսաց լեզուն Հայաստանի կրթական տարածությունում» խորագրով համաժողովը։

Ինչպես չորեքշաբթի համաժողովի բացման արարողության ժամանակ հաղորդեց կազմկոմիտեի նախագահ, «Ռուսաց լեզուն Հայաստանում» ամսագրի գլխավոր խմբագիր, Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի փոխնախագահ, ակադեմիկոս Բելլա Ասաջանյանը, միջոցառումը փաստացիորեն եզրափակում է 2007թ. «Ռուսաց լեզվի տարվա» տոնումը։

«Ռուսաց լեզվի տարին ճակատագրի նվերն էր, երբ մենք հնարավորություն ստացանք ավելի բարձր և հստակ խոսել մի առարկայի մասին, որին նվիրել ենք մեր ամբողջ կյանքը։ Եղել են տարիներ, երբ ռուսագետների վիճակը շատ էր վատացել, բայց հետո ռուսաց լեզուն սկսեց գլուխ բարձրացնել»,- ասաց նա։

Եսաջանյանի խոսքով, Հայաստանի յուրաքանչյուր դպրոցում և բուհում ամենաակտիվ օղակները ռուսաց լեզվի ուսուցիչներն ու դասախոսներն են։ «Այսպիսի ոգևորվածությամբ էլ պահպանվել է ռուսաց լեզուն այն տարիներին, երբ անխոհեմ քաղաքականություն էր տարվում»,- ասաց նա։

Եսաջանյանը տեղեկացրեց, որ «Ռուսաց լեզվի տարվա» հանդիսավոր փակումը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին՝ Մոսկվայում։

Իր հերթին, Հայաստանում ՌԴ դեսպանատան ավագ խորհրդական Բորիս Զայցևը շնորհավորեց համաժողովի բոլոր մասնակիցներին և ռուսաց լեզվի ուսուցիչներին՝ ռուսաց լեզվի տարվա եզրափակման կապակցությամբ, որն ամփոփվում է նման ակադեմիական նոտայով և հաջողություն մաղթեց երկօրյա համաժողովին։

«Դասավանդման մեթոդներն, իհարկե, փոխվել են, սակայն մնացել է գիտելիքների պաշարը, որը պետք է փոխանցել՝ դեպի վաղվա օրը գնալու համար»,- ասաց նա՝ բարեմաղթանքներ փոխանցելով դեսպանատան անունից։

Համաժողովին ելույթ կունենան Երևանի, Վանաձորի, Գավառի, Գյումրիի, Ստեփանակերտի (ԼՂՀ) կրթական հաստատությունների ռուսաց լեզվի և գրականության մասնագետները։ Միջոցառման շրջանակներում նախատեսվում է Ռուսաց լեզվի տարվա ծրագրի ակտիվ մասնակիցների պարգևատրումը՝ դիպլոմներով և հուշանվերներով։

Համաժողովի կազմակերպիչներն են «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնը և «Ռուսաստան» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան և Ռոսզարուբեժցենտրի ներկայացուցչության աջակցությամբ։

Հայաստանում «Ռուսաց լեզվի տարվա» տոնակատարությունների շրջանակում տեղի են ունեցել ավելի քան երեսուն խոշոր և մոտ հարյուր փոքր միջոցառումներ։

Ռուսաստանի ԱԳՆ-ը Գիտական և մշակութային համագործակցության ռուսական կենտրոնի (Ռոսզարուբեժցենտր) հետ համատեղ պատրաստել են աշխարհում Ռուսաց լեզվի տարվա հայեցակարգը և ձևակերպել են միջոցառումների պլան, որոնք ամենատարբեր երկրներում անցկացնելու են Ռուսաստանի դեսպանատները և Ռոսզարուբեժցենտրի ներկայացուցիչները։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։