483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը ստորագրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը
13:59
12 Դեկտեմբերի 2007

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի ստորագրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Հայաստանի խորհրդարանը ընդունել է վարչական դատավարության օրենսգիրքը նոյեմբերի 28-ին տեղի ունեցած երրորդ և վերջնական ընթերցման ժամանակ։

Ուժի մեջ մտնելու պահից օրենսգիրքը վարչական և վերաքննիչ դատարաններում պետք է կարգավորի պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնյաների վճիռները, գործողությունները կամ անգործությունը վիճարկող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանության կարգը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների և պաշտոնյաների հայցերի ու դիմումների քննության կարգը։

Օրենսգրքով սահմանված է, որ վարչական դատարանների իրավասության տակ են, մասնավորապես, հասարակական իրավահարաբերություններից բխող բոլոր գործերը, բացառությամբ Սահմանադրական դատարանի իրավասության տակ գտնվող գործերը, պետական տեղական և այլընտրանքային ծառայության անցման հետ կապված քրեական գործերն ու վեճերը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների, այդ թվում նաև արհմիությունների մասնակցությամբ վեճերը։

Վարչական դատավարության օրենսգրքի նորմերով սահմանվում է, որ վարչական դատարաններում գործերը քննվում են միանձնյա կամ կոլեգիալ կարգով, ինչպես նաև սահմանվում է դատավորների ինքնաբացարկման դիմումների և քննության կարգը։

Օրենսգիրքը սահմանում է սովորական և արագացված դատաքննության կարգը։ Մասնավորապես, սահմանվում է, որ արագացված դատաքննություն նշանակվում է ընտրողների ցուցակի պարզման հետ կապված դիմումի ներկայացման դեպքում, երբ հայցը բացահայտորեն հիմնավորված է կամ բացահայտորեն հիմնավորված չէ։

Վարչական դատարանների վճիռները ուժի մեջ են մտնում անմիջապես դրանց հրապարակումից հետո։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: