477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մտադիր է ամրապնդել բարեկամական հարաբերությունները Բելգիայի հետ. վարչապետ
19:45
11 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է Բելգիայի հետ Հայաստանի բարեկամական հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամության մասին։
       
«Բելգիայի հետ մենք պահպանում ենք շատ սերտ հարաբերություններ և ձգտում ենք էլ ավելի խորացնել մեր բարեկամական կապերը, ավելացնել ջերմությունը մեր երկու ժողովուրդների միջև»,-ասել է Սարգսյանը Բրյուսելում, Բելգիայի մայրաքաղաքի քաղաքապետ Ֆրեդ Թիելմանսի կողմից նրա պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ։

Նրա խոսքերով, հայ-բելգիական համագործակցության կարևորագույն ուղղությունը երկու մայրաքաղաքների միջև ուղիղ համագործակցության կազմակերպումն է։

«Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում տեղական ինքնակառավարման ոլորտի զարգացմանը, որը մեր երկրում ունի ընդամենը 12 տարվա պատմություն: Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիան Հայաստանի կողմից վավերացվել է 2002թ.:  Եվ մենք անշուշտ շահագրգռված ենք ուսումնասիրելու ձեր անցած հարուստ ճանապարհը»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Սարգսյանի խոսքերը հանրապետության կառավարության հասարակայնության հետ կապերի և մամուլի վարչությունում։

ՀՀ վարչապետի խոսքերով, Բրյուսելը համարվում է Եվրոպայի ամենից կանաչ և դինամիկ զարգացող մայրաքաղաքներից մեկը, որը հայտնի է իր գեղեցկությամբ, մշակութային կյանքի ակտիվությամբ, բնակչության համար հարմարավետ ենթակառույցներով և ներդաշնակ զարգացմամբ։
 
Նա հավելել է, որ վերջին տարիներին Երևանում ևս փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ուղղված են այն բանին, որպեսզի Երևանը երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար դառնա հարմարավետ, հրապուրիչ, և ժամանակակից քաղաք։

«Այս իմաստով մեզ համար շատ օգտակար կլինի Բրյուսելի փորձը։ Հույս ունեմ, որ Երևանն ու Բրյուսելը կբարեկամանան, ինչից  կշահեն ինչպես Հայաստանի բնակիչները, այնպես էլ բելգիացիները»,-ասել է ՀՀ վարչապետը։

Նա ընգծել է, որ Հայաստանը վճռականորեն ընդունել է եվրաինտեգրման քաղաքականությունը և երկրում իրականացվող բարեփոխումների ուղենիշը եվրոպական մոդելն է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: