478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԿԸՀ-ն նախագահական ընտրություններին չի հրավիրի երկարաժամկետ դիտորդական առաքելություններ
19:16
11 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը  2008-ի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին չի հրավիրելու երկարաժամկետ դիտորդական առաքելություններ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը։

Նա նշեց, որ ընդունված որոշման համաձայն, ԿԸՀ-ն հրավիրում է միայն կարճաժամկետ դիտորդների, ինչն ամենևին չի նշանակում, որ նախագահական ընտրություններում չեն լինելու երկարաժամկետ միջազգային առաքելություններ։

Այս կապակցությամբ Ազարյանը նկատեց, որ ԿԸՀ  քարտուղար Աբրահամ Բախչագուլյանի վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ որոշ ԶԼՄ-ներ սխալ են մեկնաբանել նրա խոսքերը։

«Խոսքն այն մասին էր, որ ԿԸՀ-ն չի հրավիրել երկարաժամկետ առաքելություններ, այլ ոչ այն մասին, որ նախագահական ընտրություններում ընդհանրապես չեն լինելու երկարաժամկետ առաքելություններ։ Միջազգային դիտորդներ հրավիրելու իրավունք ունեն նաև այլ մարմիններ՝ նախագահը, կառավարությունը և խորհրդարանը»,-ասաց նա։

ԿԸՀ-ի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն, նախագահական ընտրությունների դիտորդների հավատարմագրումն անցնում է նոյեմբերի 9-ից փետրվարի 9-ը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։