482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
Եվրաինտեգրման ոլորտում բուլղարական փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար. ԱԺ խոսնակ
19:13
11 Դեկտեմբերի 2007

Եվրաինտեգրման ոլորտում բուլղարական փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար, ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը երեքշաբթի Բուլղարիայի դեսպան Ստեֆան Դիմիտրովի հետ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Աժ նախագահը շնորհակալություն  է հայտնել դեսպանին երեք տարիների արդյունավետ աշխատանքի համար, որի շնորհիվ հայ-բուլղարական կապերը բնականոն զարգացել են:

Թորոսյանը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունները, որոնք միջպետական կապերի անքակտելի մասն են կազմում, և նշել, որ  թե երկկողմ կապերի, թե միջազգային կառույցներում համագործակցության զարգացման լավ նախադրյալներ են ստեղծվել:

Իր հերթին Դիմիտրովը երախտագիտություն է հայտնել խոսնակին իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս վերջինիս ցուցաբերած աջակցության համար, առանց որի արդյունավետ համագործակցությունն անհնար կլիներ։

Իր աշխատանքի նշանակալից արդյունքներից մեկը դեսպանը համարում է հայերեն-բուլղարերեն 800 էջանոց բառարանի ստեղծումն ու հրատարակումը, որը պատմականորեն միմյանց միշտ ընդառաջ գնացած ժողովուրդներին ավելի կմերձեցնի: Դիմիտրովն ընգծել է  նաև բուլղարերենի ուսուցման կարևորությունը Պեյո Յավորովի անվան դպրոցի աշակերտների և Սլավոնական համալսարանի ուսանողների կողմից։

Կարևորելով Աժ նախագահի առաջիկա պաշտոնական այցը Բուլղարիա` դեսպանն այն գնահատել է որպես միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման խթան։

Նա նշել է, որ աշխատանքային կարգով արդեն մշակվում է միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որը կստորագրվի այցելության ժամանակ՝ դառնալով իրավական հիմք փոխհարաբերությունների զարգացման համար։

Դիմիտրովը հավելել է, որ վերջերս Բուլղարիայի վարչապետի Հայաստան կատարած այցի ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայաստանում բուլղարական մշակույթի օրեր անցկացնելու վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների համար կարևրություն ներկայացնող այլ հարցեր։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: