481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Պետական մարմիններն իրավունք չունեն սահմանափակել հայկական հեռուստաընկերությունների հեռարձակման ազատությունը
18:52
11 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Պետական կառավարման  մարմիններն իրավունք չունեն սահմանափակել հայկական հեռուստաընկերությունների հեռարձակման ազատությունը։ Այս մասին լրագրողներին երեքշաբթի հայտնեց Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը։

«Ոչ մի պետական մարմին իրավունք չունի հայկական հեռուստաընկերությունների համար արգելքներ ստեղծել, այդ թվում նախընտրական գովազդի րոպեի արժեքը որոշելիս»,-ասաց նա։

Ամալյանի խոսքերով, հայկական օրենսդրությունը չի սահմանում քաղաքական գովազդի հեռարձակման գները հաստատելու ազատության սահմանափակման մեխանիզմներ և հաստատում է, որ հեռուստաընկերություններն ինքնուրույն են սահմանում այդ գնացուցակները։

«Բնական է, վերջին ժամանակներս որոշ քաղաքական գործիչներ թույլ են տալիս արտահայտություններ եթերային ժամանակի արժեքի թանկության մասին, բայց համեմատության ժամանակ պարզվում է, որ նման քաղաքական գործիչները չեն օգտագործում անգամ անվճար եթերաժամը, որը տրամադրվում է նախընտրական քարոզարշավի համար»,-նկատեց նա։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ հայկական հեռուստաալիքներում քաղաքական գովազդի արժողությունը կկազմի 80 հազ. դրամից մինչև 130 հազ. դրամ ($264-ից մինչև $430)։ Մասնավորապես, Հայաստանի հանրային հեռուստատեսությունում գովազդի րոպեի արժողությունը կկազմի 80 հազ. դրամ, Երկրորդ հայկական հեռուստաալիքում՝ 108 հազ. դրամ, «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ 130 հազ. դրամ, «Շանթ»-ում և «ԱԼՄ»-ում՝ 120 հազ. դրամ և Երկիր Մեդիայում՝ 100 հազ. դրամ։

2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում կանցկացվեն նախագահական ընտրություններ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: