484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը պարգևատրել է հանրապետության հարավում խոշոր ավտոճանապարհի շինարարության նախագծի ղեկավարներին
15:48
11 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 10-ի հրամանագրով Հանրապետությունում ճանապարհաշինարարության զարգացման գործում մատուցած ծառայությունների, Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին գործուն մասնակցություն ցուցաբերելու համար Անանիա Շիրակացու մեդալով  պարգևատրվել են նախագծի ղեկավարները։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից, պետական բարձր պարգևին արժանացել են «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲԸ գործադիր տնօրեն Ազատ Գասպարյանը,  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ գլխավոր տնօրեն Կարեն Գևորգյանը և «Կապանի ՃՇՇ» ԲԲԸ տնօրեն Արարատ Կարապետյանը։

Հայաստանը Իրանին կապող Մեղրի-Կապան այլընտրանքային ավտոճանապարհի բացման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 26-ին՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանում Իրանի դեսպան Ալիռեզա Հաղիղյանի և այլ բարձրաստիճան պաշտոնական անձանց մասնակցությամբ։

Մոտավորապես 80 կմ երկարությամբ Մեղրի-Կապան ճանապարհը ողջ տարվա ընթացքում ապահովելու է Հայաստանի և Իրանի ավտոմոբիլային կապը։ Ավելի քան 40 մլն. դոլար արժողությամբ նախագիծը ֆինանսավորվել է բյուջեի միջոցներով։ Մայրուղու թեքությունը չի գերազանցում 8 աստիճանը, ծովի մակարդակից առավելագույն բարձրությունը 1980 մետր է։ Նոր ավտոճանապարհը կարող է թողնել մինչև 80 տոննա բեռնվածությամբ տրանսպորտային միջոցներ։

Մինչ այդ Հայաստանին Իրանի հետ կապում էր միակ ավտոճանապրհը, որն անցնում է Մեղրու միջանցքով, որը գտնվում է ծովի մակարդակից 2563 մետր բարձրության վրա, որով երթևեկությունը ձմռան շրջանում  լրիվ կամ մասնակիորեն դադարեցվում է։ Այս ճանապարհը, որի թեքությունը մի շարք հատվածներում գերազանցում է 12 աստիճանը, կարող է թողնել առավելագույնը մինչև 36 տոննա բեռնվածությամբ տրանսպորտային միջոցներ։ ---0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: