478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և ԱՄՆ-ն մտադիր են համագործակցել միջուկային նյութերի մաքսանենգության դեմ պայքարի բնագավառում
15:04
11 Դեկտեմբերի 2007

Հայաստանը և ԱՄՆ-ն մտադիր են համագործակցել Միջուկային նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի օժանդակության նախաձեռնության (Nuclear Smuggling Outreach Initiative - NSOI) շրջանակում:

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից, նախօրեին տեղի են ունեցել նախնական քննարկումներ` Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև NSOI շրջանակում՝ միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի երկկողմ գործողությունների պլանի մշակման նպատակով։

ԱՄՆ պետքարտուղարության, էներգետիկայի դեպարտամենտի, ազգային անվտանգության դեպարտամենտի ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրամիության ու ԱԷՄԳ-ի  փորձագետների հետ հանդիպմանը Հայաստանի Հանրապետությունից մասնակցել են 19 ներկայացուցիչներ 11 տարբեր գերատեսչություններից, մասնավորապես` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, Հայաստանի ատոմակայանից, Սահմանապահ զորքերից, Հայպետատոմհսկողությունից, Արդարադատության նախարարությունից, Արտգործնախարարությունից, Գլխավոր դատախազությունից, Պետական մաքսային կոմիտեից, Բնապահպանության նախարարությունից, Փրկարարական ծառայությունից ու Պաշտպանության նախարարությունից:

Ամերիկացի ու հայ պաշտոնյաները քննության են առել միջուկային ու բարձր ակտիվության ռադիոակտիվ նյութերի անօրինական փոխադրումների կանխարգելման, հայտնաբերման ու արձագանքման ասպարեզներում համագործակցության հնարավոր ուղիները:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու կողմերն էլ հաստատել են միջուկային նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարում համակարգված գործունեության կարիքը: 

ԱՄՆ-ն ու Հայաստանի Հանրապետությունը հուսով են, որ NSOI-ն առավել կխորացնի հայ-ամերիկյան համագործակցությունը միջազգային անվտանգության հարցերի շուրջ: Ամերիկյան պաշտոնյաները մտադիր են 2008թ. գարնանը վերադառնալ Հայաստան` շարունակելու քննարկումները NSOI շրջանակում:

NSOI-ի շրջանակում Միացյալ Նահանգներն արդեն միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի երկկողմ գործողությունների պլաններ է ստորագրել Ուկրաինայի, Վրաստանի, Ղրղզստանի ու Ղազախստանի հետ ու ստորագրման նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Տաջիկստանի հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։