484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի անչափահաս բանտարկյալների հիմնախնդիրը կալանավայրերում կրթություն ստանալն է
14:47
11 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի անչափահաս բանտարկյալների հիմնախնդիրը կալանավայրերում կրթություն ստանալն է։ Այս մասին երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

«Տարբեր պատճառներով Աբովյանի քրեակատարողական հաստատությունում (հանրապետությունում անչափահասների միակ գաղութը.- «Նովոստի-Արմենիա») չի պահպանվում անչափահաս բանտարկյալների կրթություն ստանալու իրավունքը, թեև այնտեղ պետք է գործի հատուկ պատրաստված մանկավարժական կազմով դպրոց»,- ասաց Իշխանյանը։

Բացի այդ, կալանավայրից ազատված անչափահասները ամենախոցելին են սոցիալական հարմարվողականության առումով։

«Հասարակությունը նախապաշարմունքով է վերաբերվում նախկին բանտարկյալներին և շարունակում է նրանց հանցագործ համարել»,- ասաց Իշխանյանը։

Նրա խոսքերով, նախկին բանտարկյալները չափազանց խոցելի են՝ աշխատանքի տեղավորման առումով, ինչպես նաև այլ իրավիճակներում։

«Պատահական չէ, որ նրանցից շատերը հաճախ կրկին հայտնվում են գաղութում, քանի որ դրական վերաբերմունք և կարեկցանք չեն տեսնում հասարակության կողմից»,- ասաց Իշխանյանը։

Նա նաև նշեց, որ Աբովյանի քրեակատարողական հաստատությունը մյուս կալանավայրերի համեմատ գտնվում է ավելի բավարար վիճակում։

Իրավապաշտպանի խոսքերով, հայկական բանտերում կալանավորները հանդիպում են մի շարք էական հիմնախնդիրների, մասնավորապես, դա վերաբերում է սննդի և բժշկական սպասարկման որակին։ «Սակայն մի շարք բարեփոխումների շնորհիվ ներկայումս վերանորոգվում են բանտախցերը, առանձնացվում են սանհանգույցները,- ասաց Իշխանյանը։

Նրա խոսքերով, այս ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևորագույն ձեռքբերումը պատժիչ համակարգի թափանցիկության բարձրացումն է, որի արդյունքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և դիտորդները կարող են այցելել կալանավայրեր։

Իշխանյանն ավելացրեց, որ Հայաստանի պատժիչ համակարգը հիմնականում ֆինանսավորվում է պետության կողմից, սակայն այս ոլորտում հաճախ տարբեր ծրագրեր են իրականացվում նաև միջազգային և բարեգործական կազմակերպությունների, մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։

Հայաստանում գործում է 11 քրեակատարողական հաստատություն, որտեղ պահվում է մոտավորապես 3 հազար մարդ, ներառյալ՝ 30 անչափահաս և 60 կին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։