481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Կոմիտասի անվան քառյակը համերգներ կունենա՝ նվիրված հայտնի թավջութակահար Սարգիս Ասլամազյանի 110-ամյակին
14:20
11 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 12-ին Կամերային  երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Կոմիտասի անվան քառյակի համերգը՝ նվիրված հայտնի թավջութակահար Սարգիս Ասլամազյանի 110-ամյակին։

Ինչպես երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց քառյակի գեղարվեստական ղեկավար, առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանը, համերգային ծրագրում ընդգրկված են Կոմիտասի և Շոստակովիչի ստեղծագորգությունները։

Թադևոսյանի խոսքերով, համերգի երկրորդ մասում քառյակը կկատարի Ասլամազյանի մի քանի հայկական մանրանվագներ։

«Իր գործունեության 45 տարին Ասլամազյանը նվիրել է մեր քառյակին։ Իր գործիքավորումների շնորհիվ աշխարհի բազմաթիվ երկրներ ծանոթացել են ոչ միայն մեր քառյակի գործունեությանը, այլև մեծ Կոմիտասի ստեղծագործություններին», - ասաց գեղարվեստական ղեկավարը։

Միաժամանակ Թադևոսյանը նշեց, որ կայանալիք համերգը կլինի վերջինը, որի ժամանակ երաժիշտները ելույթ կունենան ներկա կազմով։

«Քառյակի երկրորդ ջութակ Սուրեն Շահնազարյանը լքում է քառյակը՝ իր ստեղծագործական գործունեությունը Ռուսաստանում շարունակելու համար», - տեղեկացրեց գեղարվեստական ղեկավարը՝ ավելացնելով, որ այս կապակցությամբ  կհայտարարվի մրցույթ՝ թափուր տեղի համար։

«Անցկացվելիք մրցույթի արդյունքում մենք հույս ունենք գտնել արժանի երաժիշտ», - ավելացրեց Թադևոսյանը։

Կոմիտասի անվան պետական քառյակի կազմում են՝ Էդուարդ Թադևոսյանը՝ առաջին ջութակ, Սուրեն Շահնազարյանը՝ երկրորդ ջութակ, Ալեքսանդր Կոսեմյանը՝ ալտ, ինչպես նաև Արամ Թալալյանը՝ թավջութակ։ Այս կազմով քառյակը ելույթ է ունենում արդեն յոթերորդ տարին։

Կոմիտասի անվան քառյակը հիմնադրվել է 1924 թ.-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի տաղանդավոր ուսանողներ Ավետ Գաբրիելյանի, Լևոն Օհանջանյանի, Միխայիլ Տերյանի և Սարգիս Ասլամազյանի կողմից։ 1932 թ.-ին Հայաստանի կառավարությունը քառյակին շնորհել է մած հայ կոմպոզիտոր Կոմիտասի անունը։

1936 թ.-ին Կամերային անսամբլների համամիութենական մրցույթի ժամանակ Կոմիտասի անվան քառյակը առաջին մրցանակը կիսել է Մեծ Թատրոնի քառյակի հետ։ 1946 թ.-ին կոլեկտիվն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: