486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը Խավիեր Սոլանայի հետ քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր
11:37
11 Դեկտեմբերի 2007

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նախօրեին հանդիպում է ունեցել Եվրամիության գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի  հետ:

«Հանդիպման ընթացքում Սարգսյանը հիշեցնելով, որ մինչ այժմ գործադիր իշխանությունում ղեկավարել է անվտանգության  և պաշտպանության  բնագավառները՝ ընդգծել է, որ ՀՀ  վարչապետ նշանակվելուց  հետո կառավարության  ղեկավարի դիտանկյունից է նայել ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրին ու  մեկ անգամ ևս համոզվել է, որ այդ  ծրագրի  տրամաբանությունը  համընկնում է  մեր երկրի  զարգացման տրամաբանությանը` ոչ  միայն արտաքին, այլև  ներքին քաղաքականության առումով»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության   տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սերժ Սարգսյանի խոսքերով, Հայաստանի հիմնախնդիրներից մեկը պատշաճ մակարդակում ընտրությունների անցկացումն է և երկրի ժողովրդավարացման գործընթացը, որը բխում է նախևառաջ երկրի ու ժողովրդի  շահերից:

«Մենք  ձգտում ենք լավ ընտրություններ անցկացնել, որպեսզի  դրանք այդպիսին  գնահատվեն  ոչ միայն  ուրիշների կողմից, այլև հենց մեր երկրի ներսում», - ասել է Սարգսյանը։

Նա  նշել է, որ  այդ առումով մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունները դրական գնահատականի են արժանացել, և Հայաստանը շահագրգռված է այդ  հաջողությունը  զարգացնել, այսինքն` ավելի լավ անցկացնել նախագահական  ընտրությունները:

Սարգսյանն ընդգծել է, որ այսօր Հայաստանն ունի  մի շարք  դժվարագույն հիմնահարցեր` Լեռնային Ղարաբաղի հակամարտություն,  Թուրքիայի  հետ հարաբերությունների կարգավորում, երկրորդ փուլի  բարեփոխումների անցկացում։

«Այս խնդիրները կարող է լուծել  միայն միջազգային չափանիշներին համապատասխան  ընտրությունների արդյունքում նախագահ դարձած անձը», - ընդգծել է Հայաստանի վարչապետը։

Ողջունելով ՀՀ վարչապետի այցը Բրյուսել՝ Խավիեր Սոլանան իր հերթին նշել է,  որ այն տեղի է ունենում ճիշտ ժամանակին, երբ Հայաստանում առաջիկայում սպասվում են  նախագահական ընտրություններ:

Նա կարևորել է գալիք նախագահական ընտրությունների  միջազգային չափանիշներին  համապատասխան անցկացումը, ինչպես նաև այդ ընտրություններին ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի պատվիրակության մասնակցությունը։

«Խավիեր Սոլանան  հույս է հայտնել, որ նախագահական ընտրությունները Հայաստանում կանցնեն բարձր մակարդակով: Նա նշել է, որ կցանկանար այդպիսի ընտրությունների անցկացման համար առաջարկել ԵՄ-ի աջակցությունը», - նշեցին Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից։

Խավիեր Սոլանան  կարևոր է համարել, որպեսզի  Հայաստանում   առաջիկա ընտրությունները  չլինեն այնպիսին, որ  երկրի զարգացումն ու  նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը  հետընթաց ունենան:

Սոլանան նշել է, որ ընտրություններից հետո  Հայաստանի  հետ կշարունակվի աշխատանքը՝ Եվրոպական հարևանության քաղաքականության  շրջանակներում՝ Հայաստան-ԵՄ  Գործողությունների ծրագրի իրականացման  երկկողմ հարաբերությունների շրջանակը ներառող  մյուս հարցերի  շուրջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։