481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ պատգամավորը համոզված է, որ Ռուսաստանի նոր նախագահը կշարունակի հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների խորացման հաջորդականությունը
11:25
11 Դեկտեմբերի 2007

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը համոզված է, որ Ռուսաստանի նոր նախագահը կշարունակի հայ-ռուսական ռազմավարական համաբերությունների խորացման ուղու հաջորդականությունը։

Այս մասին Աշոտյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց երեշքաբթի՝ մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սատարել է չորս կուսակցությունների առաջարկությունը՝  առաջադրել առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը՝ 2008 թ. մարտին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ։

Նրա խոսքերով, հայկական քաղաքական վերնախավը ծանոթ է Դմիտրի Մեդվեդևին, նրա աշխատաոճին և հայացքներին։

Սակայն պատգամավորը կարծում է, որ դեռևս շատ վաղ է ծավալուն մեկնաբանություններ անել նրա առաջադրման վերաբերյալ՝ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, քանի որ «մենք դեռևս չենք լսել Մեդվեդևի հայացքները՝ որպես նախագահի թեկնածուի»։

«Թեև մյուս կողմից հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են զարգացման այնպիսի փուլում, երբ հարաբերությունների կուտակված որակական և քանակական ներուժը կանխորոշում է դրանց հետագա զարգացումը», - ընդգծեց Աշոտյանը։

Պատգամավորը հույս հայտնեց, որ ՌԴ ուղու հաջորդականությունը, այդ թվում՝          արտաքին քաղաքականության մեջ, «թույլ կտա Հայաստանին շարունակել ընկալել Ռուսաստանին՝ որպես իր հիմնական գործընկերներից մեկը այս գլոբալիզացվող աշխարհում»։

«Ես առավել քան համոզված եմ, որ առաջնորդների նախկին սերունդների և մեր ժողովուրդների պատրաստած հարթակը, մեր կուտակած ողջ ներուժը կարող է օգտագործվել՝ հանուն այդ հարաբերությունների զարգացման»,- ընդգծեց Աշոտյանը։

Նրա խոսքերով, Մեդվեդևը հնարավորություն կունենա արտահայտել իր տեսակետը՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ուղղվածության վերաբերյալ, այդ թվում նաև Հարավային Կովկասում ռուսական քաղաքականության և, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։

«Ես համոզված եմ, որ դա կլինի հարաբերությունների կուտակված ներուժից բխած դիրքորոշում», - ընդգծեց ՀՀԿ ներկայացուցիչը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: