486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը ԵՄ գիտության և հետազոտության հարցերով հանձնակատարի հետ քննարկել է գիտական բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր
10:57
11 Դեկտեմբերի 2007

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը ԵՄ գիտության և հետազոտության հարցերով հանձնակատար Յանես Պոտոչնիկի  հետ քննարկել է գիտական և գիտահետազոտական բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախօրեին տեղի ունեցած հանիպման ընթացքում Հայաստանի վարչապետը կարևորել է Եվրամիության  հետ  համագործակցության  ընդլայնմանը  զուգահեռ  նաև ոլորտային պատասխանատուների և հատկապես Եվրոպական  հանձնաժողովի  այն հանձնակատարների հետ անմիջական կապերի հաստատումը, որոնց  պատասխանատվության ոլորտում գտնվող  հարցերը Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի  առաջնայնություններից են:

Սարգսյանը նշել է, որ այդ տեսակետից հատուկ կարևորություն է տալիս Պոտոչնիկի  հետ հանդիպմանը, քանի որ, ըստ նրա, ավանդաբար Հայաստանի համար  առաջնային նշանակություն  ունեցող  հիմնական ոլորտներից  մեկը  համարվող  գիտությունը, գիտահետազոտական  գործունեությունը Հայաստանում դեռևս չի  համապատասխանեցվել արդի շուկայական պայմաններին` հաշվի առնելով գիտատար տնտեսության  ստեղծման որդեգրված  քաղաքականությունը:

Այդ առնչությամբ ներկայացնելով վերջին տարիներին  գիտության  կազմակերպման ոլորտում Հայաստանում իրականացվող  բարեփոխումների ընթացքը՝ ՀՀ  վարչապետը  կարևորել է  այդ գործընթացում  Եվրոպական հանձնաժողովի  աջակցությունը` խորհրդատվության, սեմինարների,  փորձագետների  փոխանակման  միջոցով:

Նա կարևորել է  գիտության  և հետազոտության  ոլորտում ԵՄ-ի  առկա ծրագրերը ևս, որոնց  մասնակից է նաև  Հայաստանը` ընդգծելով, մասնավորապես, շրջանակային ծրագրերն ու  «Մարի Կյուրի» ծրագիրը:

Միաժամանակ  նշելով, որ հիշյալ ծրագրերով նախատեսված ֆոնդերը, բարձր  մրցակցության հետևանքով, երբեմն հավասարաչափ չեն բաշխվում, վարչապետը առաջարկել է որոշակի  պարզեցված կարգ  կամ քվոտա սահմանել Եվրոպական  հարևանության  քաղաքականության  մեջ ընդգրկված երկրների համար:

Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է նաև ԵՄ-ի հետ  տարածաշրջանային կազմակերպություններում  գիտական համագործակցության հնարավորություններին, մասնավորապես, Սևծովյան  տնտեսական համագործակցության կազմակերպության  կտրվածքով:

Հանդիպման ժամանակ  կողմերը քննարկել են  նաև Եվրոպական  հետազոտական  գոտուն Հայաստանի ինտեգրման  համար անհրաժեշտ  միջոցառումներն  ու դրանց մեխանիզմները:

Նշելով, որ Հայաստանի գիտությունների  ազգային ակադեմիան իր ներուժի`  գիտահետազոտական կենտրոնների, ինստիտուտների  միջոցով, կարող է  լուրջ ներդրում ունենալ  համագործակցության  հետագա ընդլայնման  և նոր  ծրագրերի իրականացման  գործում, Սերժ Սարգսյանը, միաժամանակ, կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ են այնպիսի մեխանիզմներ, որոնք  սկզբնական  փուլում  հնարավորություն  կընձեռեն  առկա ներուժն  առավել պարզեցված  ձևով  ներգրավել ԵՄ-Հայաստան  գործակցության ոլորտ:

Այդ տեսակետից նա առաջարկել է  համաֆինանսավորման  սկզբունքով հայկական  հետազոտական  ինստիտուտների  բազայի  վրա  բարձրագույն  գիտական կենտրոնների կամ ազգային  լաբորատորիաների ստեղծումը, որոնք  հետազոտություններ կիրականացնեն սահմանված գիտական  գերակայությունների շրջանակներում և որոնցում հայաստանյան  ինստիտուտները կկարողանան արդունավետ  համագործակցություն  ծավալել  եվրոպական ռաջատար  ինստիտուտների  հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։