480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանում դեկտեմբերի 19-20-ը կանցկացվեն հայ-թուրքական հարաբերությունների թեմայով լսումներ
18:52
10 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը 2007թ. դեկտեմբերի 19-20-ը կանցկացնի լսումներ՝ «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ և հեռանկարներ» թեմայով։

«Լսումները նպատակ ունեն լայն քննարկման արդյունքում պարզաբանել հայ-թուրքական հարաբերություններում գոյություն ունեցող հիմնախնդիրների պատճառները, գնահատել դրանց բնույթը և ճշգրտել խորհրդարանական դիվանագիտության հնարավորություններն ու մեխանիզմներն այդ հարաբերությունների կարգավորման գործում»,-երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Խորհրդարանական լսումները նպատակ ունեն երկխոսության հնարավորություններ ստեղծել, որոնք իրենց հերթին կնպաստեն առկա խնդիրների համատեղ քննարկմանը և դրանց լուծման համար նախադրյալների ստեղծմանը։ Լսումների արդյունքները կընդհանրացվեն ժողովածուում, որի մեջ կմտնեն հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող զեկույցները, քննարկումները և հիմնարար փաստաթղթերը։

Համակողմանի և արդյունավետ քննարկման ապահովման համար հայկական կողմը պաշտոնապես հրավիրել է թուրքական հասարակական-քաղաքական շրջանակների և թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։

Լսումներին կարող են մասնակցել Հայաստանի շահագրգիռ քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական հետազոտությունների վերլուծաբաններ։

1992թ.-ից սկսած Թուրքիան միակողմանի կերպով փակել է հայ-թուրքական սահմանը, իսկ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար առաջ է քաշում նախապայմաններ, որոնք անընդունելի են հայկական կողմի համար և հակասում են միջպետական հարաբերությունների հաստատման միջազգային համաձայնագրերին և նորմերին։

ԵՄ լիարժեք անդամակցության թեկնածու Թուրքիայի և Նոր եվրոպական հարևանություն ծրագրի մեջ ներառված Հայաստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատումը բխում է երկու երկրների՝ եվրոպական ինտեգրման քաղաքականությունից։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: