484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2007թ. առաջին տասը ամիսներին գրանցվել է հանցագործության 14,1% անկում
18:39
10 Դեկտեմբերի 2007

Հայաստանում 2007թ. առաջին տասը ամիսներին գրանցվել է հանցագործության 14,1% անկում։ Այս մասին է վկայում հանրապետության Ոստիկանության տեղեկատվության հիման վրա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Հայաստանի Ազգային վիճակագրական  ծառայության կողմից ներկայացված տվյալերի վերլուծությունը։

Պաշտոնական տվյալներով, 2007թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը կազմել է 7046, ինչը 14,1%-ով ցածր է 2006թ. նույն շրջանի ցուցանիշից։ Ընդ որում, զգալիորեն նվազել է ոչ մեծ (22,4%-ով) և միջին ծանրության (16,7%-ով) հանցագործությունների թիվը։

Հունվար-հոկտեմբերին զգալիորեն նվազել է նաև անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը. 2007թ. տասը ամիսների արդյունքներով Հայաստանում գրանցվել է 797 նման հանցագործություն, ինչը 15%-ով ցածր է 2006թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Հաշվետվության համաձայն, անձի դեմ ուղղված հանցագործություններից 56-ը սպանություն է (նվազում 6,7%-ով), 27-ը՝ սպանության փորձ (22,7% աճ), 434-ը՝ դիտավորությամբ առողջության վնասի պատճառում (18,4% նվազում)։

Հայաստանի ոստիկանության տվյալներով, հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել է նաև քաղաքացիների սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ 28 հանցագործություն, ինչը 41,7%-ով քիչ է նախորդ տարվա նույն շրջանի ցուցանիշից։

2007թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է նաև հասարակական անվտանգության, հասարակական կառույցի և բնակչության առողջության դեմ գործված 1603 հանցագործություն, ինչը 13,5%-ով ցածր է 2006թ. նույն ամիսների ցուցանիշից։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության զեկույցի համաձայն, 2007թ. առաջին տասը ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է զենքի և հրազենի պատրաստման և ապօրինի շրջանառության 162 (3,2% աճ) և խուլիգանության 203 դեպք (41% նվազում)։

Գրանցվել է նաև ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոների խախտման զգալի նվազում. հաշվետու շրջանում գրանցվել է ՃՏԵ կանոնների խախտման 348 դեպք, ինչը 25,6%-ով ցածր է 2006թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշից։

2007թ. առաջին տասը ամիսներին Հայաստանում գրանցվել է սեփականության դեմ 3037 հանցագործություն, ինչը 10,2%-ով ցածր է 2006թ. նույն շրջանի ցուցանիշից։ Գրանցված հանցագործությունների թվից 257-ը եղել են պետական կամ հասարակական սեփականության դեմ գործված հանցագործություններ, որից՝ 215 գողության, 28 յուրացման կամ վատնման, 14 խարդախության դեպք։

Նույն շրջանում հանրապետությունում մասնավոր սեփականության դեմ գրանցվել է 2578 հանցագործություն, ինչը 10,1%-ով ցածր է 2006թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշից։ Ընդ որում, այդ հանցագործություններից 61-ը եղել է ավազակություն, 104-ը կողոպուտ, 2036 գողություն, 348 խարդախություն, 29 յուրացում կամ վատնում։

Զգալիորեն նվազել է նաև տնտեսական գործունեության դեմ գործվող հանցագործությունների թիվը։ 2007թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է նման 225 հանցագործություն, ինչը 2006թ. նույն շրջանի ցուցանիշից ցածր է 14,8%-ով։ Ընդ որում տնտեսական գործունեության դեմ գործված հանցագործությունների մեջ 34-ը եղել է կեղծ դրամի կամ արժեթղթերի պատրաստում, պահպանում կամ սպառում, ինչը ցածր է 2006թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշից 15%-ով։

Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ 2007թ. առաջին ամսիներին Հայաստանում գործվել է 1331 հանցագործություն, ինչը 18,1%-ով բարձր է նախորդ տարվա նույն շրջանի ցուցանիշից։ Պետական իշխանության դեմ հաշվետու շրջանում գրանցված հանցագործությունների մեջ 19-ը եղել է իշխանության ներկայացուցիչների դեմ ուժի կիրառում (52,5% նվազում), պաշտոնական իրավասությունների չարաշահման և գերազանցման 20 դեպ (նախորդ տարվա համեմատությամբ նվազում չի արձանագրվել), կաշառք տալու, վերցնելու կամ այդ գործում միջնորդ հանդիսանալու 7 դեպք (41,7% նվազում)։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։