484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական քաղաքների մթնոլորտում և գետերի ջրերում գրանցվել է թունավոր նյութերի ՍԹԿ գերազանցում
18:26
10 Դեկտեմբերի 2007

2007թ. հոկտեմբերին հանրապետության քաղաքների մթնոլորտում և գետերի ջրերում գրանցվել է թունավոր նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների (ՍԹԿ) գերազանցում։ Այս մասին է վկայում «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված և Բնապահպանության նախարարության տեղեկատվության վրա հիմնված տվյալների վերլուծությունը։

Տվյալների համաձայն, 2007թ. հոկտեմբերին հայկական քաղաքների մթնոլորտում հայտնաբերվել է աղտոտող նյութերի ՍԹԿ զգալի գերազանցում։ Աղտոտվածության մոնիտորինգն անցկացվել է Երևանում և Հայաստանի առավել խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձարում, Հրազդանում, Ալավերդիում և Արարատում։   

Մասնավորապես, ներկայացված տվյալների համաձայն, Երևանի մթնոլորտում գետնամերձ օզոնի կենտրոնացման միջին ամսական մակարդակը 2007թ. հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, նվազել է 1,5 անգամ։ Գյումրիի մթնոլորտում փոշու միջին ամսական կենտրոնացումը գերազանցել է ՍԹԿ-ն 1,9 անգամ, միաժամանակ, սեպտեմբերի համեմատ քաղաքում փոշու ՍԹԿ-ն նվազել է 1,4 անգամ։ Վանաձարում, սեպտեմբերի համեմատ, հոկտեմբերին մթնոլորտում փոշու միջին ամսական կենտրոնացումը գերազանցել է ՍԹԿ-ն 1,2 անգամ, իսկ տոլուոլը՝ 1,9 անգամ։

Հրազդանում մոնիտորինգի արդյունքում քաղաքի մթնոլորտում հայտնաբերվել է ցեմենտի փոշի, որի մակարդակը ՍԹԿ-ն գերազանցում է 3,2 անգամ, սակայն սեպտեմբերի համեմատ փոշու միջին ամսական խտացման մակարդակն աճել է 1,2 անգամ։

Համանման իրավիճակ է ստեղծվել նաև Արարատ քաղաքում, որտեղ ցեմենտափոշու միջին ամսական ՍԹԿ-ն գերազանցվել է 7 անգամ։

Հայաստանի գետերում 2007թ. հոկտեմբերին գրանցվել է ամոնիումի իոնի, նիտրիտի և իոնի սուլֆատի, ինչպես նաև ԹԿՊ5-ի ՍԹԿ գերազանցում։

Ներկայացված տվյալների համաձայն, հանրապետության 32 գետերի, Երևանյան լճի և մի շարք ջրամբարների ջրերի,  Փամբակ, Ախթալա, Արաքս, Սևջուր, Քասախ, Հրազդան, Գետառ, Ազատ  և Արծվանիկ  գետերի տարբեր հատվածներում հետազոտման փորձաքննության արդյունքներով, գրանցվել է ամոնիումի իոնի ՍԹԿ-ի գերազանցում՝ 0,41-ից մինչև 29,57 մգ.՝ ջրի քառակուսի դեցիմետրի վրա՝ քառակուսի դեցիմետր ջրի համար հաստատված ՍԹԿ-ի 0,39 մգ.-ի դեպքում։

Փամբակ, Դեբեդ, Ձորագետ, Ախթալա, Արաքս, Սևջուր, Քասախ, Հրազդան, Գետառ, Ազատ, Գորիսգետ գետերում գրանցվել է ԹԿՊ5-ի ՍԹԿ-ի գերազանցում։ Տվյալ նյութի կոնցենտրացիան կազմել է 3,40-ից մինչև 8,14 մգ.՝ քառակուսի դեցիմետրում՝ ՍԹԿ-ի քառակուսի դեցիմետրի համար 3մգ.-ի դեպքում։

Գրեթե բոլոր հետազոտվող գետերում նկատվել է նիտրիտի և իոնի սուլֆատի ՍԹԿ-ի գերազանցում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: