484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայ քաղաքագետը կտրուկ փոփոխություններ չի սպասում հայ-ռուսական հարաբերություններում՝ Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո
17:06
10 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն, «ՌԻԱ Նովոստիի» Փորձագիտական խորհրդի անդամ Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո հայ-ռուսական հարաբերություններում կտրուկ փոփոխություններ չեն լինի։

«Հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափի շատ կտրուկ փոփոխություններ հազիվ թե հնարավոր են։ Եթե անգամ հայ-ռուսական հարաբերությունները փոխվեն, ապա դրանք շատ սահուն ընթացք կունենան, քանի որ դրանք որոշվում են ոչ թե անհատների կողմից, այլ երկու երկրների միջև հարաբերությունների օբյեկտիվ իրավիճակից»,- ասաց Իսկանդարյանը «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, համաձայն որի Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահի պաշտոնում աջակցում է ՌԴ առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդևի թեկնածությանը։

Խոսելով նախագահական ընտրություններից հետո Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացումների մասին՝ Իսկանդարյանն ասաց, որ Պուտինը, առնվազն սկզբնական փուլում, շարունակելու է ազդեցություն ունենալ Ռուսաստանի քաղաքականության վրա, իսկ թե «ինչ կլինի հետո, դժվար է ասել»։

«Այն , որ մարդը, որն ընտրվելու է Ռուսաստանի հաջորդ նախագահի պաշտոնում, լինելու է Պուտինի իրավահաջորդը, ակնհայտ է։ Սակայն վերնախավի փոփոխությանը համընթաց քաղաքական իրավիճակներն էլ փոխվելու հատկություն ունեն։ Մասնավորապես, Ելցինի և Պուտինի քաղաքականությունները հնարավոր չէ համեմատել, այն դեպքում, երբ Պուտինը Ելցինի բացահայտ իրավահաջորդն էր»,- ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքերով, սկզբնական շրջանում շատ կամ քիչ հասկանալի է, թե ինչպես կզարգանա Ռուսաստանը նախագահին փոխելուց հետո։

«Առաջին մի քանի ամիսների ընթացքում կհաստատվի քաղաքական ուղու իրավահաջորդությունը, և դժվար թե տեղի ունենան ինչ-որ կտրուկ փոփոխություններ։ Այստեղ կարելի է ավել կամ պակաս վստահությամբ պնդել, որ, պայմանականորեն ասած, մինչև 2008թ. ամառ-աշուն հազիվ թե տեղի ունենան ինչ-որ լուրջ փոփոխություններ, իսկ ինչ զարգացում կստանան հետագա իրադարձությունները, կարծում եմ, ոչ ոք չգիտի»,- ասաց Իսկանդարյանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։