486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցությունն ընտրություններին կաջակցի Հայաստանի նախագահի ընդդիմադիր թեկնածուին
16:35
10 Դեկտեմբերի 2007

«Ժառանգություն» կուսակցությունը միանշանակորեն չի աջակցի Հայաստանի նախագահի իշխանամետ թեկնածուի և հանդես կգա ընդդիմադիր գործչի աջակցությամբ։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը։

«Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում քաղաքական ուժերի հետ՝ պարզելով նրանց դիրքորոշումը մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ, ինչից հետո կորոշենք, թե ում ենք աջակցելու նախագահական ընտրություններին»,-ասաց նա։

Խաչատրյանը նկատեց, որ «Ժառանգության» կողմից թեկնածուների առջև բարձրացվող հարցերի թվում է՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարի գործնական քայլերը, ինչպես նաև ղարաբաղյան թեման։ «Դրանք ռավելապես հասարակական հնչեղության հարցեր են, որոնք իրենց մեջ որոշակի սպառնալիքներ են պարունակում»,-ասաց պատգամավորը։

Նա նշեց նաև, որ «Ժառանգությունը» ընդդիմադիր կուսակցություններից բացի բանակցություններ է վարում նաև Դաշնակցության հետ, որը համագործակցում է իշխող կոալիցիայի հետ։ Սակայն, Խաչատրյանի խոսքերով, կուսակցություններն առանձին հարցերում տարբեր մոտեցումներ ունեն և գաղափարախոսությամբ ավելի մոտ է Ազգային ժողովրդավարական կուսակցությունը, որը ղեկավարում է Վազգեն Մանուկյանը։

«Մենք կոնկրետ նախատրամադրվածություն չունենք այս կամ այն թեկնածուի նկատմամբ, և վերջնական որոշումը կընդունվի կուսակցության վարչության կողմից՝ բանակցությունների արդյունքում»,-ասաց պատգամավորը։

Խաչատրյանը նկատեց, որ կուսակցությունը չի խուսափում իրականությունից։ «Մենք չենք կարող հեռու մնալ երկրի զարգացման անցումային փուլից և մեր աջակցությունն ընտրություններին լինելու է ոչ միայն օբյեկտիվ, այլև օպտիմալ»,-ասաց նա։

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը զրկված է նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունից՝ 10 տարի Հայաստանի քաղաքացի լինելու ցենզին չհամապատասխանելու պատճառով։

ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: