478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Սահմանադրությունը միայն ձևականորեն է ապահովում մարդու իրավունքները. Մարդու իրավունքների պաշտպան
14:57
10 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Սահմանադրությունը միայն ձևականորեն է ապահովում մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունը։ Այսպիսի կարծիք է երկուշաբթի Երևանում՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մեկօրյա սեմինարի ժամանակ արտահայտել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։

«Տեսականորեն մեր Սահամնադրությունը ապահովում է մարդու բոլոր հիմնական իրավունքները և ազատությունը, սակայն գործնականում օրենքի ոգին և տառը հաճախ հակասում են իրար»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։

Նրա խոսքով, երկրում հաճախ են այն դեպքերը, երբ պաշտոնական և իրավաբանական արարքը լիովին համընկնում են օրենքի հետ, բայց, միաժամանակ, տեղի է ունենում մարդու իրավունքների խախտում։ «Այսպիսի դեպքերում մենք ոչ մի կերպ չենք կարող պաշտպանել մեր քաղաքացիներին, քանի որ իրավաբանական տեսանկյունից հանցագործությունը հնարավոր չէ ապացուցել»,- ասաց Հարությունյանը։

Դրա հետ մեկտեղ, մարդու իրավունքների պաշտպանության գործում առավել ակտիվ պետք է լինեն հենց երկրի քաղաքացիները։ «Մեր քաղաքացիները սովոր չեն իրենք պաշտպանել իրենց իրավունքները և պահանջեն, որ դրանք պահպանեն, բայց չէ որ, առաջին հերթին,  հենց իրենք պետք է պայքարեն իրենց իրավունքների համար»,- ասաց օմբուդսմենը։

Պետության հիմնախնդիրը, օմբուդսմենի կարծիքով, քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացումն է, որի արդյունում հնարավոր կլինի վերահսկել իշխանություններին և Հայաստանում զարգացնել քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության ձևավորումը։

Սեմինարը կազմակերպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: