486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը մեկնել է Բելգիա և Ֆրանսիա
10:38
10 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-11-ը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել և Ստրասբուրգ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, պատասխանատու պաշտոնատար այլ անձինք:

«Հայաստանի պատվիրակությունը Բրյուսել է ժամանել դեկտեմբերի 9-ի երեկոյան: Բավականին հագեցած այցի ծրագրի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպել է եվրոպական մի շարք կառույցների բարձրաստիճան ղեկավարների հետ», - նշեցին կառավարության մամուլի ծառայությունից։

Մասնավորապես, դեկտեմբերի 10-ին նախատեսվում են Սերժ Սարգսյանի հանդիպումները ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ԵՄ գիտության և հետազոտության հարցերով հանձնակատար Յանես Պոտոչնիկի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի, Բրյուսելի քաղաքապետ Ֆրեդի Թիելմանսի հետ:

Դեկտեմբերի 11-ին ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Փոթերինգի, Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Յացեկ Սարյուժ-Վոլսկու, ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ:

ՀՀ վարչապետի այցը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների շրջանում, որոնք ցանկություն են հայտնել հարցազրույցներ ունենալ ՀՀ կառավարության ղեկավարի հետ:

Այցի ծրագրի հագեցվածությունից ելնելով` Սերժ Սարգսյանն արձագանքել է դրանց մի մասին, և ըստ այդմ, այցի օրերին նախատեսվում են ՀՀ վարչապետի հարցազրույցները «Ռոյթեր» ործակալության, «Եվրոնյուզ» հեռուստաընկերության, «Լա Ստամպա», «Ֆայնենշըլ թայմս» թերթերի և մի շարք այլ ԶԼՄ-ների հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: