482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան ռուսական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվելու է
17:32
07 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Տարանցիկ գազատարի Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս հատվածում պլանային վերանորոգման-վերականգնողական աշխատանքների կապակցությամբ դեկտեմբերի 8-ից 11-ը ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան գազի մատակարարումը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի  մամուլի ծառայությունից։

Հայտարարության համաձայն, հանրապետության սպառողների անխափան գազամատակարարումն իրականացվելու է Աբովյանի գազի հավաքման ստորեկրյա կայանի պաշարների շնորհիվ։

Աբովյանի ստորգետնյա գազամբարը Հայաստանի գազատրանսպորտային համակարգի (ԳՏՀ) գլխավոր տարրերից է և ապահովում է հանրապետության էներգետիկ անվտանգությունը։ Այն ստեղծվել է 1962-ին քարաղի հանքերում, շուրջ 800-1000 մետր խորության վրա և այսօր թույլ է տալիս ամբարել շուրջ 110 մլն. քառ. մ. գազ։ ԳՏՀ օբյեկտների շարքից դուրս գալու ժամանակ այդ կայանը, կախված տարվա եղանակից, կարող է կարևորագույն սպառողներին վառելիքով մատակարարել 1-1,5 ամիս։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ունի Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազ մատակարարելու և տեղաբաշխելու մենաշնորհային իրավունք։ Ընկերությունը ստեղծվել է 1997-ին, ներկայումս նրա կապիտալը կազմում է $398,8 մլն., բաժնետերերն են «Գազպրոմ» ԲԲԸ-ն (57,59%), Հայաստանի էներգետիկայի նախարարությունը (34,7%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (7,71%)։

Ամեն տարի Հայաստանը Ռուսաստանից ստանում է շուրջ 1,8-2 մլրդ. քառ. մ. բնական գազ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։