486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է եկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր
17:13
07 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր  հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության  արտակարգ և  լիազոր դեսպան Ստեֆան Դիմիտրովի հետ:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝վարչապետը շնորհակալություն է հայտնել  դեսպան Դիմիտրովին` մեր երկրում  դիվանագիտական առաքելությունն իրականացնելու  ավելի քան 4 տարիներին  հայ-բուլղարական  հարաբերությունների  ամրապնդման գործում ունեցած  զգալի  ներդրման  համար:

«Այդ ընթացքում, ըստ վարչապետի, երկու բարեկամ  պետությունների միջեւ  գրեթե բոլոր ուղղություններով համագործակցությունը  զարգացել է,  տեղի են ունեցել  բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելություններ, որոնց թվում`  վերջերս կայացած  Բուլղարիայի  վարչապետ Սերգեյ Ստանիշևի պաշտոնական  այցն էր Հայաստան»,-ասել է վարչապետ Սարգսյանը:

Դեսպան Ստեֆան Դիմիտրովը  ևս,  վերջին  տարիներին բավականին  արդյունավետ համարելով Հայաստանի և  Բուլղարիայի միջեւ  զարգացող  ու ընդլայնվող  հարաբերությունների  մակարդակը, նշել է, թե  Բուլղարիայի վարչապետի հայաստանյան այցի շրջանակներում երկու երկրների կառավարությունների ղեկավարները շատ կարճ ժամանակում չափազանց  սերտ կապեր հաստատեցին, փոխըմբռնման հասան մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության  խորացման  հարցում, և այժմ վարչապետ Ստանիշևը վարչապետ Սերժ Սարգսյանին փոխադարձ այցով հրավիրում է Բուլղարիա։

 Բուլղարիայի  դեսպանը` իր երկրի և Հայասատնի միջեւ կապերի սերտացման գործում բարձր է գնահատել Սերժ Սարգսյանի ներդրումը նաև նախկինում, երբ նա զբաղեցնում էր Հայաստանի պաշտպանության  նախարարի պաշտոնը և հայ-բուլղարական կապերը կրկին պահում էր ուշադրության կենտրոնում:

Ստեֆան Դիմիտրովը հանդիպման ավարտին ասել է, թե Հայաստանից հեռանում է լավ տպավորություններով և  ցանկություն ունի հաջորդ տարի արդեն ոչ ի պաշտոնե,  այլ` անձնական այցով վերադառնալ ու անպայման  այցելել Արցախ, որն այս տարիներին չկարողացավ իրագործել:

Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Ստեֆան Դիմիտրովին հետագա գործունեության մեջ և անձնական կյանքում, նշելով, որ Հայաստանում միշտ ուրախ կլինեն նրան կրկին հյուրընկալելու:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։