486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքական կուսակցությունները պետք է ավելի մեծ հասարակական ակտիվություն ցուցաբերեն նախընտրական շրջանում. ՀՀԿ
16:26
07 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քաղաքական կուսակցությունները պետք է ավելի մեծ հասարակական ակտիվություն ցուցաբերեն նախընտրական շրջանում, ուրբաթ հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Հասարակական գործոնը նախագահական ընտրություններում» թեմայով քննարկումների ժամանակ։

«Եթե մենք շահագրգռված ենք մեր երկրում հասարակական գործընթացների ակտիվացման մեջ, դրան պետք է նպաստեն քաղաքական ուժերը հասարակության մեջ սեփական գործունեության ակտիվացման միջոցով»,-ասաց նա։

Սահակյանի կարծիքով, այսօրվա դրությամբ հայկական կուսակցությունների մեծ մասը փաստորեն չի շփվում ժողովրդի հետ։

«Այդ գործընթացների մեջ, մասնավորապես, երկրի շրջաններում ներգրավված են այսօր միայն մի քանի կուսակցություններ, այդ թվում՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Օրինաց Երկիրը», ինչպես նաև վերջին շրջանում «ՀՀՇ»-ն»,-ասաց նա։

Այս կապակցությամբ նա նկատեց, որ նախագահական ընտրությունները պարզապես երկրի ղեկավարի ընտրություններ չեն։

«Մեր առջև ավելի լուրջ խնդիր կա՝ պետության կայունության պահպանումը և լավ ընտրությունների անցկացման ապահովումը»,-ընգծեց նա։

Սահակյանն ասաց նաև, որ այդ նպատակին հասնելու համար կուսակցությունների միջև համագործակցություն է անհրժեշտ։

«Անկախ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքից, եթե նրանք ազնիվ և արդար չլինեն, Հայաստանի քաղաքական ուժերից ոչ մեկը չի հայտնվի շահեկան իրավճակում»,-ասաց նա։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։